Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

7 տարի անց․․․ Հայաստանի հավաքականի հաջողությունը կախված է Ռուսաստանից

2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Պատմական արդյունք ցույց տալու համար 2011 թվականի հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պետք է հաղթեր Իռլանդիային: Հաղթանակն իրատեսական էր, սակայն հանդիպման 26-րդ րոպեին մնացինք առանց դարպասապահ: Գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց Ռոման Բերզովսկուն: Վերջինիս փոխարինած Արսեն Պետրոսյանը անփույթ խաղով իռլանդացիներին նվիրեց երկրորդ գոլը:

Եթե Իռլանդիայի հետ խաղում ունենայինք փոխարինող դարպասապահ հնարավոր է բոլորովին այլ գրանցվեր: Թեկուզ 10 ֆուտբոլիստներով մեր հավաքականը չզիջեց մրցակցին: Իռլանդիայից կրած պարտությունը թերևս ամենացավալին է մեր ազգային թիմի պատմության մեջ: Իռլանդիայի հետ հանդիպումից 7 տարի անց Հայաստանի ազգային հավաքականը կրկին ստացել է բացառիկ հնարավորություն հայտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Ազգերի լիգայի խաղարկությունում ունենք իրական հնարավորություն հաղթահարելու խմբային փուլի արգելքն ու եկող տարի պայքարը շարունակելու փյել-օֆում: Եթե 7 տարի առաջ ունեինք Բերեզովսկի և Իռլանդիայի հետ խաղում չունեինք միայն փոխարինող դարպասապահ, ապա հիմա՝ կարևորագույն մրցաշարի շեմին դարպասապահ ընդհանրապես չունենք:

Բերեզովսկու կարիերան ավարտելուց հետո Հայաստանի ազգային հավաքականն ըստ էության դարպասապահ չի ունեցել: Կարելի է առանձնացնել թերևս Գևորգ Կասպարովին, որը սակայն հայտնի պատճառով Հայաստանի հավաքականում չի խաղում: Ընդունենք, որ ընտրական վերջին երկու շրջափուլերում մեր ազգային հավաքականի խայտառակ ելույթի գլխավոր պատճառներից մեկը հենց դարպասապահ չունենալն էր:

Փետրվարի 15-ին ռուսական «Տոսնո» թիմը հավաք է անցկացնելու Թուրքիայում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը և պայմանները: Յուրչենկոն այս պահին մեր հավաքականի միակ հույսն է: Հաշվի առնելով անցյալի դառը փորձը ՀՖՖ-ը նախագահը ամեն գնով փորձում է ուղիներ փնտրել այս դարպասապահին Հայաստանի հավաքական բերելու:

«Յուրչենկոն պետք է հիմա հավաքականին, եթե չեկավ, ապա հավաքականի երեսն այլևս չի տեսնի։ Նա մեզ պետք է Չեռնոգորիայի, Դանիայի և Լեհաստանի հավաքականների հետ խաղերի համար»,- աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մոնտենեգրոյի հետ հունիսին տեղի ունեցած հանդիպումից առաջ ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Ցավոք, այսօր Յուրչենկոյից բացի ուղղակի չկա դարպասապահ, որի խաղամակարդակը թույլ է տալիս կրելու մեր ազգային թիմի մարզաշապիկը: Պետք է գիտակցենք, որ խոսքը գնում է ոչ թե պաշտպանի, կիսապաշտպանի կամ հարձակվողի, այլ դարպասապահի մասին: Հայտնի ասացվածքի համաձայն լավ դարպասապահը թիմի կեսն է: Տարիներ շարունակ Յուրչենկոն դրական վերաբերվելով Հայաստանի հավաքականից ստացված հրավերին հայտարարում է, որ չի միանում մեր ազգային թիմին Ռուսաստանում լեգեոների կարգավիճակ ստանալու պատճառով: Յուրչենկոն նշել էր, որ Հայաստանում խաղալու դեպքում հնարավոր է կորցնի իր տեղը թիմի հիմնական կազմում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնությունում գործում է լեգեոներների սահմանափակում, իսկ Յուրչենկոն այս պահին ունի ռուսական ֆուտբոլային քաղաքացիություն: Անցյալ տարի տարածվեցին լուրեր, որ Հայաստանի հավաքականում խաղալու համար Յուրչենկոն ՀՖՖ-ից 100 հազար դոլար է պահանջել: Ինչ խոսք սա այնքան էլ ընդունելի մոտեցում չէ: Միևնույն ժամանակ ընդունենք սակայն, որ ստեղծված իրավիճակում ավելի լավ կլներ բավարարել Յուրկենկոյի պահանջը, քան սեպտեմբերին կայանալիք Մակեդոնիայի հետ կարևորագույն մրցավեճում խաղադաշտում տեսնենք Արսեն Բեգլարյանին: Շատ է խոսվում, որ ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունից հետո Ռուսաստանում կգործի լեգեոներների վերաբերյալ այլ օրենք և Յուրչենկոն, Խորեն Բայրամյանը և հայազգի բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ ևս կկարողանա միանալ Հայաստանի հավաքականին:

Ցավալի է իհարկե, բայց այս պահին Հայաստանի հավաքականի հաջողությունը կախված է Ռուսաստանից: Ու քանի դեռ լեգեոներների վերաբերյալ նոր օրենքը կյանքի չի կոչվել մեր առաջնային նպատակը պետք է լինել Յուրկենկոյին ամեն գնով համոզելը: Առաջիկա մարտին մեր հավաքականը Երևանում երկու ընկերական հանդիպում է անցկացնելու Էստոնիայի և Լիտվայի հետ: Հուսանք, որ ՀՖՖ փոխախագահի բանակցությունը Յուրչենկոյի հետ հաջող կլինի և այդ խաղերում այդ խաղում Հայաստանը կունենա դարպասապահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում