Զույգի միջև կենցաղային վեճը Թայվանի՝ Թայնան քաղաքի բնակչուհու համար կարող էր կյանքի գին ունենալ։ Կատաղած աղջիկը ցատկել է իր ընկերոջ մեքենայից, որը սլացել է 60կմ/ժ արագությամբ։
Միջադեպը տեսանկարվել է։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը դուրս թռնում մեքենայից և ընկնում գետնին։ Հարվածից հետո նա մի քանի անգամ շուռ է գալիս։ Բարեբախտաբար ոստիկանությունը արագ հասել է դեպքի վայր և շտապ օգնություն է կանչել։ Աղջիկը միայն թեթև քերծվածքներ և վերքեր է ստացել ոտքերի վրա։