Փետրվարի 10-ին Լոնդոնում Sotheby’s-ը կանցկացնի աճուրդ, որի ժամանակ կառաջարկի գնորդներին հազվագյուտ՝ 102,34 կարատանոց սպիտակ ադամանդ։
Կազմակերպիչները չեն հայտնել մեկնարկային գինը, սակայն կարծում են, որ ադամանդը կգերազանցի բոլոր ռեկորդներն ու կդառնա իր կատեգորիայում ամենաթանկը։
Այդ քարը 100 կարատից ավելի կշռող միակ հայտնի կլոր ադամանդն է, որ երբևէ հայտնվել է շուկայում։