ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային սահմանափակել ռազմական գործողությունը սիրիական Աֆրինում։ Այս մասին հայտարարել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նա խոստովանել է Անկարային կողմից օրինական մտավախությունների առկայությունը, սակայն ընդգծել, որ պետք է առավելագույնս կրճատել զոհերի թիվը։
Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ին հարկավոր է պարզել Թուրքիայի երկարաժամկետ մտադրությունները, սակայն դա «շատ դժվար կլինի», քանի որ այն բավականին կոշտ դիրքորոշում ունի Աֆրինում իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ շփման ոլորտներ գտնելու համար անհրաժեշտ է անձնական հանդիպումներ անցկացնել։
Աֆրինին առնչվող հարցը հաջորդ շաբաթ ծրագրում է բարձրացնել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Անկարա այցի ընթացքում։
«Ձիթենու ճյուղ» գործողությունն անցկացվում է հունվարի 20-ից։