Գագիկ Ծառուկյանը և իր թիմակիցները ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջարկված, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ կհանդիպեն առանձին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավարը և հավելեց, որ հանդիպումից հետո իր թիմակիցների հետ կքննարկեն առաջարկներն, ինչից հետո կհրապարակեն իրենց որոշումը։
«Մինչև չհանդիպեմ, չքննարկենք, ոչ մի բան ասելու իրավունք չունենք։ Տեսնենք՝ ինչ է առաջարկում, ըստ այդմ էլ մեր մոտեցումը կասենք»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։