«Ամուլսարը չունի պոչամբար՝ առնվազն այն նախագծում, որը ներկայացվել է, երկրորդ՝ 2016թ-ին սկզբին, երբ տրվել է դրական եզրակացությունը՝ դա այն նախագծի վերաբերյալ է, որը նկարագրված է և դրան համապատասխան մոնիտորինգային համակարգ է գործելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե կառավարությունը չի՞ պատրաստվում վերանայել Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը, որպեսզի խուսափեն Թեղուտում կատարվածի կրկնությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։