Կառավարությունը հրաժարվում է թափանցիկ աշխատելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շատ լավ հասկանում է, որ դռնփակ նիստերը չեն կարող ժողովրդարավարության արտահայտում լինել, նույնիսկ խոսելուց նախարարի ձայնն է դողում»,- ասաց Աշոտ Մելիքյանը: