Ստացվում է, որ նախորդ 10 տարիներին, երբ կառավարության նիստերը դռնբաց էին, կառավարությունը գործել է հակադեմոկրատական և աշխատել ոչ արդյունավետ, ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, արձագանքելով ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ Կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ ռեժիմով: