Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Արտաքին գործերի նախարարությունը ձեռքերը լվանում է. «Երկիր Ծիրանի»

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ձեռքերը լվանում է: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին արգելել են մուտք գործել Վրաստան:

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունում ասվում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելելու կապակցությամբ հստակ և իրավական պարզաբանումներ տրամադրելու պահանջով գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին:

Դեպքից շուրջ տասն օր անց միայն՝ սույն թվականի փետրվարի 1-ին, ստացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը՝ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ առ այն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարական է ուղարկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որի պատասխանը ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնեն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նման պատասխանը և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կողմից պատասխաններ չտրամադրելը առնվազն՝ պատշաճ չէ և տարակուսանք է առաջացնում: Ակնհայտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Զարուհի Փոստանջյանի իրավունքները՝ հարևան Վրաստանի Հանրապետություն մուտք գործելու արգելքով պայմանավորված, վրացական իշխանությունների կողմից խախտվել են նաև, մասնավորապես՝

«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության՝ իրենց տարածքներով առանց վիզաներ տեղաշարժման մասին» համաձայնագիրը,

Վրաստանի Հանրապետության «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ» օրենքի 11-րդ հոդվածը,

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 1-ին (Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 10-րդ (Արտահայտվելու ազատությունը), 11-րդ (Հավաքների և միավորման ազատությունը), 14-րդ (Խտրականության արգելումը), թիվ 4 Արձանագրության 2-րդ (Տեղաշարժի ազատությունը) հոդվածները:

Մինչդեռ երկու երկրների դեսպանատների կողմից դեռ որևէ հստակ և իրավական պարզաբանում մինչ օրս չի տրամադրվել Զարուհի Փոստանջյանին՝ իր մուտքը Վրաստան ապօրինաբար խոչընդոտելու փաստի կապակցությամբ, որը նաև միջազգային դիվանագիտական սկանդալի հիմք է:

Իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերոնշյալ պատասխանը գնահատելի է ոչ այլ կերպ, քան պարզապես ձևականություն, որն ակնհայտ դարձրեց այդ կառույցի անդեմ և վախվորած լինելը՝ բոլորովին զուրկ սեփական քաղաքացու իրավունքներն ըստ պատշաճին պաշտպանելու պարտականությունից և արժանապատվությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում