Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին շարունակվում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը ևս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:
Դատաքննության սկզբում լրացուցիչ ելույթի իրավունք տրվեց Սանասար Գաբրիելյանին: Գաբրիելյանը նշեց, որ ստեղծավ իրավիճակի հիմքում ինքն է կանգնած և Արմեն Պողոսյանն էլ իր խնդրանքով է փորձել վաճառվող զենք գտնել:
«Արմենին շատ գրագետ կնիկ ունի ու ուզում էինք, որ ՕՐՕ դաշինքի միջոցով պատգամավոր դառնա: Սա է պատճառը, որ տրուբի մոտ ՕՐՕ դաշինքի նկար է եղել»,-նշեց Սանասար Գաբրիելյանը: