Tuesday, 16 04 2024
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին

Գերվարչապետությո՞ւն, թե՞ թերվարչապետություն

Հայաստանում կառավարության կառուցվածքի մասին օրենքների նախագծերը ստեղծել են կարծիքի հիմք, որ ձևավորվում է սուպերվարչապետական համակարգ, ինչն էլ կատարվում է Սերժ Սարգսյանի վարչապետության համար: Այդ կարծիքը, մեղմ ասած, անտեղի կամ անպատեհ չէ:

Մյուս կողմից՝ արդյո՞ք միարժեք հնարավոր է խոսել սուպերվարչապետական համակարգի մասին, եթե նկատի առնենք, որ դե յուրե վարչապետից առաջ է, այսպես ասած, մոտ յոթ տասնյակ պատգամավոր՝ իշխող մեծամասնությունից, որոնք էլ գործնականում նշանակում են վարչապետին: Միևնույն ժամանակ, թվացյալ սուպերվարչապետական համակարգի պարագայում կա երեք փոխվարչապետ, կա վարչապետին բավականին սահմանափակ կերպով ենթարկվող պաշտպանության նախարար, կա գործնականում երկշերտ կառավարություն՝ Անվտանգության խորհրդի տեսքով: Այդ ամենն ավելի շատ խոսում են բազմաշերտ, քան որևէ գերինստիտուտի ստեղծման մասին, և թվացող գերլիազորությունները գործնականում կարող են շատ հանգիստ վերածվել պատասխանատվության բեռի:

Այսինքն՝ իրավիճակը առնվազն երկիմաստ է, և իհարկե հնարավոր է թե՛ գերինստիտուտի ուղղությամբ զարգացում և ավտորիտարիզմի խորացում, թե՛  հնարավոր է պարզապես համակարգային տրանսֆորմացիա և բազմաշերտ համակարգի կենսունակության աճ: Դա կբերի տոտալիտարիզմի խորացման, քանի որ ինքնին համակարգը, այդուհանդերձ, շարունակում է սկզբունքային առումով մնալ փակ:

Սերժ Սարգսյանի անձն ու կարգավիճակը անշուշտ ունենալու են էական նշանակություն: Եթե նա լինի վարչապետ, ապա կասկածից վեր է, որ բազմաշերտությունը՝ որպես կենսունակ օրգանիզմ, տեղը կզիջի առնվազն Սարգսյանի նախագահական իներցիային: Սակայն այստեղ հարց է ծագում՝ իսկ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, փոքր, արտաքին բազմաթիվ գործոններից և անմիջականորեն Հայաստանի պատասխանատվության դաշտում գտնվող աշխարհաքաղաքական կարևորագույն խնդիրներից կախվածության պայմաններում կարո՞ղ է տևական ժամանակ իր անձով և վարչապետի թեկուզ գերլիազորությամբ խեղդած պահել խորհրդարանի առաջնային մանդատի ուժը: Չէ՞ որ անգամ իներցիան երկարաձգելու համար պահանջվելու է ահռելի ռեսուրս:

Ավելին՝ տվյալ դեպքում խնդիրը այն է, որ Սերժ Սարգսյանից առավել մեծ ջանք կպահանջվի խորհրդարանական համակարգի պարագայում ապահովել իր գերիշխանությունը դե յուր լծակով՝ այն դեպքում, երբ դե յուրե այդ լծակը օժտված չէ առաջնային մանդատով և նշանակովի է՝ ի տարբերություն նախագահի: Իսկ Սերժ Սարգսյանը նույնիսկ նախագահական իշխանությունը պահելու հարցում ուներ ռեսուրսային լուրջ գերխնդիր:

Այդ հարցերը առնվազն տալիս են հիմք խոսելու այն մասին, որ գերվարչապետական հեռանկարը ամենևին էլ միարժեք չէ, և նվազագույնը կան մի շարք շոշափելի հեռանկարներ, որոնք գերվարչապետությունը կարող են վերածել թերվարչապետության: Ըստ այդմ՝ նոր իրավիճակում թերևս առավել անհրաժեշտ է դառնում հանրությանը ցույց տալ խաղի լայնացող շրջանակը,  ոչ թե մատնել հերթական հուսահատության՝ ամեն ինչի կանխորոշվածության փիլիսոփայությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում