Թուրքիայի ռազմաօդային ուժերը փետրվարի 9-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսի Աֆրին քաղաքին (գտնվում Է Հալեպից 65 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ պաշտպանվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները: Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, կեսգիշերից հետո ուժգին ռմբակոծության Է ենթարկվել Աշրաֆիայի շրջանը, ինչը խուճապ Է առաջացրել բնակիչների շրջանում:
Տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել Է այնտեղ ընդունված տասնյակ վիրավոր քաղաքացիների մասին, նրանց թիվն աճում Է: Հարձակումներ են կատարվել նաեւ քաղաքի հարավի Մինա արվարձանի եւ Այն Դեքնա, Միրանազ, Մարյամեյն, Քաշթաար գյուղերի եւ Մենեգ օդանավակայանի վրա:
Հրետանին կրակ Է բացել Բուրսեյա գագաթից դեպի արեւմուտք Բաֆլունի բարձունքների վրա, գագաթ, որը գտնվում Է Սիրիական ազատ բանակի զինված կազմավորումների վերահսկողության ներքո, որը կռվում Է թուրքական զորքերի կողմից: Ավիահարվածների եւ գնդակոծումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել Ջանդարիս, Բուլբուլ, Շիրավան եւ Շիրան սահմանային հատվածներից:
Թուրքական զրահատեխնիկայի օգնությամբ Ռաջու քաղաքը գրավելու Սիրիական ազատ բանակի փորձը չի հաջողվել, քուրդ աշխարհազորայինները հակահարված են տվել զինյալներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: