«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստում այսօր դատարանը ցանկանում էր անցնել մեղադրական ճառի հրապարակմանը, երբ Սեֆիլյանի շահերի պաշտպաններից փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ ամբաստանյալներից Գևորգ Սաֆարյանը սանկցիայի է ենթարկված և հեռացված նիստերի դահլիճից, իսկ նրա պաշտպանը ներկա չէ, ուստի պետք է հետաձգել նիստը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հետաձգելու հիմքեր չտեսավ, քանի որ Սաֆարյանի հանրային պաշտպանն էր ներկա: Ապա Հայրապետյանը միջնորդեց Սաֆարյանին վերադարձնել նիստերի դահլիճ, սակայն Տաթևիկ Գրիգորյանը չքննեց միջնորդությունը, քանի որ Հայրապետյանը Սաֆարյանի պաշտպանը չէ: