Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Վերադառնում ենք 90-ականներին, անկումը կշարունակվի․ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 13.2 հազարով

«Այս տեմպերով որ գնա, մենք աստիճանաբար կունենանք այն ցուցանիշները, ինչ 90-ական թվականներին էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը, անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին։ Նշենք, որ ԱՎԾ-ն ամփոփել է 2017 թվականի տվյալները։ Համաձայն այդ տվյալների՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972.9 հազար մարդ: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 13.2 հազարով: Նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը 2 մլն 986.1 հազար էր կազմել:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ նվազել է նաև բնական աճի ցուցանիշը։ Եթե 2015 թվականին այդ գործակիցը կազմում էր 13 885, 2016-ին՝ 12 366, ապա 2017-ին կազմել է 10 332: 2016-ի համեմատ 2017-ին բնական հավելաճը նվազել է 16.4 տոկոսով: Նվազել է նաև ամուսնությունների թիվը, նվազել են ծնունդները։ 2017 թվականին Հայաստանում ծնունդների թիվը նվազել է՝ ծնվել է 37 699 մարդ: 2015 թվականին ծնունդները կազմել էին 41 763, իսկ 2016-ին՝ 40 592:

«90-ական թվականի սերունդն է արդեն մտնում ամուսնական տարիք, և բնական է, որ ամուսնությունները պետք է նվազեն։ Կնվազի նաև առաջնեկների ծնունդը։ 7 տոկոսանոց անկումը դա լուրջ ցուցանիշ է։ Մենք կարող ենք վերադառնալ այն ցուցանիշներին, ինչը որ առկա էր 90-ական թվականներին, երբ որ 90-ական թվականներից սկսած տեղի ունեցավ ծնունդների կտրուկ անկում՝ պայմանավորված արտագաղթի մեծ ցուցանիշներով, սոցիալ-տնտեսական վատ ցուցանիշներով։ Իսկ հիմա այդ ամենին գումարվել է ամուսնացողների թվի նվազումը, գումարած՝ կրկին սոցիալ-տնտեսական վատ պայմաններ»,- նշեց Մարկոսյանը։

Ժողովրդագրագետի խոսքերով՝ 2016 թվականի համեմատ արդեն իսկ ունենք 15 տոկոս ամուսնությունների թվի նվազում, առաջնեկների թվի նվազում։ «Իրավիճակը կարող է մեղմվել, եթե ամուսինները սկսեն ունենալ երրորդ, չորրորդ երեխան։ Բայց այդպիսի տենդենց դեռևս չի նկատվում Հայաստանում։ Մարդիկ չեն ձգտում ունենալ երրորդ, չորրորդ երեխան՝ ելնելով սոցիալ-տնտեսական վիճակից։ Վիճակը, կարելի է ասել անկառավարելի է։ Հստակ ծնելիության խթանման ծրագիր պետք է իրականացվի։ Պետք է շահագրգռել, որ մարդիկ գնան երրորդ, չորրորդ երեխան ունենալու։ Բայց, ցավոք, ոչ մի ծրագիր չկա, ծրագիր չհրապարակվեց։ Իսկ եթե ոչ մի ծրագիր չլինի, խրախուսումներ չլինեն, անկումը շարունակվելու է։ Կանխատեսումը, որ 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին, դա միանշանակ կիրականանա գուցե մի փոքր ավելի շուտ, քան 2025-ին»,- ասաց Մարկոսյանը։

Ժողովրդագրագետի դիտարկմամբ՝ այս տարի Հայաստանի բնական աճը երկրորդ ամենավատ ցուցանիշն է 91 թվականից սկսած։ Հաջորդ վատ ցուցանիշը 2001-ին էր, երբ բնական աճի ցուցանիշը 8 հազար էր կազմում։ «Այս տարի 10 հազար է, որը գնալով կնվազի, քանի որ կենսաթոշակային տարիք են մտնում 50-60-ական թվականներին ծնված սերունդը, ունենալու ենք մահերի թվի աճ, ծնելիության նվազում, որը հանգեցնելու է բացասական բնական աճի, որը աղետալի է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս ֆոնին Սերժ Սարգսյանի 2040-ին 4 միլիոն բնակչություն ունենալու վերաբերյալ հայտարարությունները զավեշտի ժանրից են, անլուրջ, քանի որ Հայաստանի ներքին կյանքում տեղաշարժ չկա, բարեփոխումներ չկան, չեն արվում, որոնք կստիպեին դրսում ապրող մեր հայրենակիցներին վերադառնալ հայրենիք։ «Բոլոր նախանշանները կա, որ անկումը կարող է շարունակվել, բայց հակառակը փաստող ոչ մի նախադրյալ չկա։ Տարվա կտրվածքով 7 տոկոս անկումը արդեն իսկ ազդանշան է, որից պետք է հետևություններ անել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում