Այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները և քվեարկում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը երկրի դեմքն են, նրանք նույն կարգի ճանաչում ունեն՝ ինչպես դրոշը, զինանշանը, և պետք չէ այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից»:
Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության խորհուրդը ֆորս-մաժորային իրավիճակների համար է. «Այս օրենքը բերողները չեն մասնակցել ԱԽ որևէ նիստի և հետևաբար չեն պատկերացնում, թե էդ մարմինն ինչի համար է»:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է, որպեսզի երկիրն ունենա Անվտանգության խորհուրդ, և «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու:
Մանրամասները՝ տեսանյութում: