Այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները և քվեարկում է Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդունելու հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց. «Փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքի սկզբունքներին»:
Նա փաստաբաններին կոչ արեց դիմել Եվրոպական դատարան՝ իրենց իրավունքների խախտման փաստը ճանաչելու պահանջով:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի ազատ ռեժիմով:
Մանրամասները՝ տեսանյութում: