«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո մեկնելու է Արցախ:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ որոշում ընդունելուց առաջ կարևոր է, որ նա հանդիպի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին։ Դեսպան Սարգսյանը նաև կարևորել էր Արցախի Հանրապետության ղեկավարության, սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների կամ անհատների հետ հանդիպումը։