Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Ազգային անվտանգության դեկորատիվ սպառնալիքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ գնաճը Հայաստանում ամենացածրն է տարածաշրջանում, և ամենաբարձրն է տնտեսական աճը՝ 7 տոկոս: Կարապետյանն իհարկե հայտարարում է, որ այդ աճը բարձրներից է նույնիսկ եվրոպական մասշտաբով, սակայն փորձենք լինել ավելի համեստ՝ դիտարկենք տարածաշրջանայինը: Զուտ վիճակագրական առումով, ենթադրենք, որ կառավարությունն իրավացի է և Հայաստանում գնաճը ամենացածրն է, իսկ տնտեսական աճը՝ ամենաբարձրը:

Այստեղ հարկ է դիտարկել երկու հարթություն՝ Վրաստանն ու Ադրբեջանն առանձին-առանձին: Բանն այն է, որ Վրաստանը Հայաստանում դիտարկվում է իբրև բարեփոխումների և դիվերսիֆիկացված, եվրաատլանտյան քաղաքական կուրսի հաջողության օրինակ, իսկ Ադրբեջանը՝ պարզապես հակառակորդ, որը մեզ սպառնում է պատերազմով: Փաստորեն, Հայաստանն իր ցուցանիշներով գերազանցում է Վրաստանին, ըստ կառավարության: Դա հիանալի է, միայն թե հայաստանցիները էժան դեղորայք, կենցաղային պարագաներ, էժան ուղևորություններ, էժան Նոր տարի, էժան ամառային հանգիստ անցկացնելու համար այցելում են Վրաստան, ոչ թե մնում են Հայաստանում: Դա նշանակում է մի բան, որ կառավարությունն ու քաղաքացիները խոսում կամ ապրում են տարբեր իրականություններում: Իսկ երբ կառավարությունն ու քաղաքացիներն ապրում են տարբեր իրականություններում, ապա այստեղ արդեն տնտեսական կամ մակրոտնտեսական վիճակագրությունները, ինչպիսին էլ լինեն, կտրված են գետնից, որովհետև ցանկացած կենսունակ պետականության հիմքում քաղաքացիների և կառավարության փոխվստահությունն է: Դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում ամեն ինչ սարսափելի վատ է, պետք է գլուխն առնել ափերի մեջ և փախչել, որ Հայաստանում չի կատարվում ոչինչ:

Քավ լիցի, հարցն ամենևին դա չէ, այլ այն, որ կառավարությունը կամ գիտակցված նենգափոխում է բուն խնդիրները, կամ չի պատկերացնում դրանք: Իսկ բուն խնդիրը ոչ թե տնտեսական աճի նիշերն են՝ աճը կարող է լիենել 5 տոկոս, բայց ունենալ այնպիսի որակ, որը բերի 105 տոկոս փոխվստահության: Իսկ եթե կա բարձր մակարդակի փոխվստահություն, ապա այն, անկասկած, հանգեցնելու է ավելի բարձր և որակյալ տնտեսական աճի: Իսկ Հայաստանում փոխվստահությունը կենսական անհրաժեշտություն է այն պարզ պատճառով, որ երկիրը երկրորդ շնչառության էական կարիք ունի, իսկ դա նշանակում է խորքային ռեֆորմներ մի շարք ուղղություններով: Իսկ խորքային ռեֆորմները 30 տոկոս աղքատությամբ և գրեթե 100 տոկոս օլիգոպոլությամբ երկրում հնարավոր են միմիայն ռեֆորմ իրականացնող կառավարության հանդեպ քաղաքացիների վստահության պայմաններում: Այդ վստահությունը պայմանավորված չէ տնտեսական աճի վիճակագրական նիշերով:

Այդ տեսանկյունից, առկա է արտառոց պատկեր՝ Հայաստանի քաղաքացին իր վարքով, խոշոր հաշվով ավելի շատ վստահում է Վրաստանին, քան Հայաստանի կառավարությանը: Ընդ որում, Վրաստանն այս դեպքում ավելի շուտ ընդհանրական մի սուբստանց է, սակայն դրա հանդեպ Հայաստանի քաղաքացու վստահելի դիրքորոշումն ավելի շոշափելի է, կամ դրա դրական բաղադրությունը, քան Հայաստանի կառավարության գործունեության հանդեպ: Որովհետև, Հայաստանից շարունակում են գնալ՝ շոշափելի թվերով, և շարունակում են նաև շոշափելի թվերով գնալ Վրաստան: Այստեղ իհարկե հասկանալի է, որ Հայաստանում Վրաստան անունը նյարդայնացնում է շատերին, հատկապես, որ այստեղ «գործին միջամտում» է ռուսական քարոզչության հայաստանյան դեսանտը: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի շահը, անվտանգությունը և զարգացումը պահանջում է դուրս գալ իրավիճակի քարոզչական և հակաքարոզչական, ռուսական և հակառուսական տրամաբանությունից և պարզ նայել իրավիճակին, երևույթին, հասկանալ պատճառներն ու խորքերը և գտնել ռացիոնալ լուծումներ՝ վստահությունը Հայաստանում ամբարելու և գեներացնելու համար:

Ադրբեջանի պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Անկասկած ողջունելի է, որ Հայաստանում գնաճն ավելի ցածր է, իսկ տնտեսական աճն ավելի բարձր, եթե անգամ դիտարկենք թե այստեղ, թե այնտեղ վիճակագրական մանիպուլյացիաների մեծ հավանականությունը: Սակայն աներկբա է մի բան՝ Ադրբեջանը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, Հայաստանի համար դարձել է համեմատությունից դուրս: Եվ սրա պատճառն ամենևին այն չէ, որ հարևան երկիրը զարգանում է անասելի տեմպով և որակով, ինչը մեզ համար այլևս անհասանելի է: Բարեբախտաբար դա ամենևին այդպես չէ:

Խնդիրն այլ է՝ Ադրբեջանը դարձել է լիովին անկանխատեսելի պետություն, ինչը գումարվելով Հայաստանի համար բարձրաձայն հնչեցվող, ու նաև հարևան Թուրքիայի գրեթե նույնքան բարձրաձայն աջակցությունը վայելող պերմանենտ սպառնալիքին, Հայաստանը դրել է լիովին այլ իրականության և խնդրի առաջ: Դա այն է, որ երբեք չպետք է փորձել համեմատվել Ադրբեջանի հետ, որովհետև ավելի ու ավելի բարդ է դառնում հասկանալ, թե Ադրբեջանն ինչ է և ինչ է հնարավոր սպասել նրանից: Ըստ այդմ, Հայաստանի խնդիրն է դնել ավելի ու ավելի բարձր նշաձողեր ու չբավարարվել դրանցով երբեք, ոչ թե ցածր նշաձողերը բարձրացնել դեկորատիվ համեմատություններով: Որովհետև դրանք խորքային առումով դառնում են ազգային անվտանգության դեկորատիվ սպառնալիք՝ առայժմ դեկորատիվ, բայց սպառնալիք:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում