Լուրեր
ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել, եթե Սերժ Սարգսյանը առաջադրվի վարչապետի թեկնածու. Նիկոլ Փաշինյան
  • 11:27
  • 2018-02-09
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները և քվեարկում է Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստորեն չհերքվեց ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին հայտարարությունը, և ասաց. «Եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախաձեռնությանը, քանզի այն հրատապ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *