Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

«Ընդարձակ մեծամասնության» առաջին արարը` Արմեն Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում

Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը եվրոպական էիտար սրահներից վերջապես կվերադառնա Երևան, որտեղ այսօր նա հանդիպումներ կունենա ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների հետ: «Ելքի» հետ հանդիպումն ավելի շատ քաղաքվարական, արարողակարգային բնույթ է կրում, որովհետև խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ վերահաստատել է, որ այդ հանդիպումը չի փոխելու իրենց դիրքորոշումը․ ինչպես նախապես հայտարարել էին, «Ելք»-ը դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Շատ ավելի կարևոր է Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության հետ, որովհետև կոալիցիայի 65 ձայները չեն բավարարում, որ ՀՀԿ թեկնածուն ընտրվի քվեարկության առաջին փուլով. Արմեն Սարգսյանին պետք է Ծառուկյանի թիմի աջակցությունը կամ գոնե այդ խմբակցության 14 պատգամավորների քվեները: Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու Սարգսյանին, ընդ որում` դա անելու է ոչ թե ազատ ռեժիմով, այլ` պաշտոնական, միասնական տեսակետով: Ուշագրավ է «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպման ձևաչափը։ Հայտնի է դարձել, որ հանդիպումը խմբակցության ղեկավարի և պատգամավորների հետ տեղի կունենա առանձին-առանձին։

Նախ Արմեն Սարգսյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի, հետո արդեն՝ խմբակցության պատգամավորների հետ։ Նման ձևաչափը պատահական չէ ընտրված և, ըստ էության, մարտավարական քայլ է, որը հանրության մոտ տպավորություն է ձևավորելու, թե ֆորմալ առումով ընդդիմադիր կուսակցությունը Սարգսյանին կողմ է քվեարկելու ոչ թե իշխանության միջամտության կամ արտաքին գործոնների հետևանքով, այլ այն բանի արդյունքում, որ առանձնազրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը կարողացել է համոզել Գագիկ Ծառուկյանին կամ նույնիսկ համաձայնել է նրա առաջ քաշած նախապայմաններին: Կարճ ասած` վաղը տպավորություն է ստեղծվելու, որ «Ծառուկյան» խմբակցությունում միակ «ասողը» հենց Գագիկ Ծառուկյանն է:

Ի դեպ, վերջինիս և նրա միջոցով խմբակցության սուբյեկտության ամրագրումը Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրի կարևոր բաղադրիչ է: Կառավարման այս համակարգում նախագահական ընտրություններն ինքնին կարևոր, շրջադարձային իրադարձություն չեն, սակայն դրանց միջոցով Սերժ Սարգսյանը փորձարկելու է «ընդարձակ մեծամասնության» բանաձևը, որն ընկած է լինելու Սերժ Սարգսյանի նոր իշխանության ձևավորման հիմքում, լինելու է նրա քաղաքական լեգիտիմության բանալին, համակարգային նոր ստատուս-քվոյի խորհրդարանական դրսևորումը: «Ընդարձակ մեծամասնությունը» խորհրդարանական ֆորմալ մեծամասնության բանաձև չէ, դա մոտավորապես «ազգային համաձայնության իշխանության» այն մոդելն է, որի մասին Սերժ Սարգսյանը խոսել էր դեռ 2016-ի օգոստոսին` ՊՊԾ գնդի դրամատիկ իրադարձություններից անմիջապես հետո: «Ընդարձակ մեծամասնության» մոդելի առաջին փորձարկումը տեղի կունենա վաղը` Արմեն Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումով, որից հետո կհայտարարվի, որ «Ծառուկյան դաշինքը» սատարում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

Ստեղծվում է այն նախադեպը, հիմքը, որի հիման վրա ընդամենը երկու ամիս անց ձևավորելու է Սերժ Սարգսյանի «ազգային համաձայնության» կառավարությունը` խորհրդարանի ինստիտուցիոնալ նսեմացման ֆոնին, երբ ակնհայտ կդառնա, որ «պատկառելի ընդդիմություն» ունեցող խորհրդարանն ունի լավագույն դեպքում մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում