Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դա ձեր կռիվը չի, հարգելի պատգամավորներ. կարևոր չէ, թե ով կների, կարևոր է՝ ում են ներում

Ազգային ժողովում դատապարտյալներին ներում շնորհելու՝ «Ներման մասին» նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնում, թե ինչու է ներման իրավունքը նախագահից վերցվում և տրվում վարչապետին: Պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը զարմացած էր, թե ինչու է ներում շնորհելու իրավունքը, որը, ըստ էության, մարդասիրական քայլ է, վերցվում նախագահից։ Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերով էլ, եթե ներելու իրավունքից էլ են զրկում նախագահին, գուցե նախագահի ինստիտուտը իսպառ հանեին Սահմանադրությունից, նրա իմաստը ո՞րն է: Ըստ Մարուքյանի՝ նախագահի ինստիտուտը համալիր նսեմացման են տանում: Բացի այդ, Մարուքյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ ներման հրամանագրերը դառնան հրապարակային։ Հասարակությունը պետք է իմանա՝ ում և ինչու են ներում: Արդարադատության փոխնախարարի խոսքերով՝ ներման ենթակա դատապարտյալների ցուցակը, օրինակ, Բելգիայում չեն հրապարակում, որ չկաշկանդեն նախագահին: Ի պատասխան, Էդմոն Մարուքյանը հակադարձեց, ասելով. «Բելգիայում չեն ասում դապապարտյալին՝ դու դատվելուց հետո կներվես, եթե ձայն ես բերել իշխանության համար»:

Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը զարմանում է, որ պատգամավորները մի քանի օր է Ազգային ժողովում քննարկում են, թե ում պետք է վերապահվի ներման իրավունք շնորհելը։ «Այդ ներման ինստիտուտը այնքան ստվերային, աղավաղված, անհասկանալի և գործողության մեջ այնքան արատավորված ու վարկաբեկված է, որ հիմա մարդկանց գերակշռող մեծամասնության, փաստաբանների ու իրավապաշտպանների համար ոչ մի տարբերություն չկա, թե այդ անվերահսկելի լծակը նախագահի ձեռքում կհայտնվի, վարչապետի ձեռքում, թե մեկ ուրիշի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը։

Նրա խոսքերով՝ մինչ այս, առանց այդ էլ չգիտեր, չէր հասկանում՝ ինչ չափանիշներով էր ներումները շնորհվում, երբ են շնորհվում, ում է մինչև հիմա շնորհվել ներում։ «Ամբողջությամբ ստվերի մեջ է այդ ինստիտուտը, կամայականությունների դաշտում, անվերահսկելի, կոռուպցիոն ռիսկերով հարուստ ոլորտ է։ Իմ կարծիքով՝ հիմա, բացի այս երկու ինստիտուտներից՝ նախագահի և վարչապետի, ովքեր հիմա փորձելու են քաշքշել իրարից այդ լծակը, մնացած ոչ մեկին այլևս չի հետաքրքրում, թե ով է ներում շնորհողը այդ երկուսից»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ հիմա ում է հետաքրքիր, թե Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն, ով որ սպանության համար դատապարտվել էր և 5 տարի հետո, անհասկանալի պատճառներով ներում ստացավ. նրան ով ներում շնորհեց՝ վարչապե՞տը, թե՞ հանրապետության նախագահը։ «Մարդկանց միայն հետաքրքրում է, թե ինչու ներեցին, ինչու հատկապես նրան ներեցին։ Առավել կարևոր է ինստիտուտի գործունեությունը, ներման չափանիշները, ներման ենթակա անձանց ցուցակը հրապարակային դարձնելը։ Հակառակ դեպքում, ներկայիս վեճը այդ անհասկանալի, կոռուպցիայով հարուստ ոլորտը իրարից խլելու գործընթաց է գնում, որտեղ ոչ ինձ, ոչ ձեր, ոչ էլ հանրապետության 3 միլիոն բնակչությունից 2 միլիոն 990 հազարին հետաքրքրող ոչ մի բան չկա»,- ընդգծեց Ալումյանը՝ հավելելով. «Ներում ստացած անձանց մասնավոր օրինակներ գիտենք, բայց փորձեք դիմել և ստանալ այս տարիներին ներված անձանց ցուցակը. ձեզ ոչինչ չեն տա։ Դրա համար էլ կրկնում եմ՝ ձեզ, հարգելի պատգամավորներին, պետք է հետաքրքրի ներում ստացած անձանց ցուցակը, ներման չափանիշները։ Փոխանակ պատգամավորները դրա շուրջ կռվեն, կռվում են, թե այդ լիազորությունը վարչապետին պետք է վերապահվի, թե նախագահին։ Դա ձեր կռիվը չի, հարգելի պատգամավորներ։ Դա բացառապես այդ երկու սուբյեկտի կռիվն է, թող իրենք էլ կռվեն իրար հետ։ Մեր կռիվը պետք է լինի այն, որ այդ գործընթացը լինի թափանցիկ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում