Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Իշխանությունը տնտեսական պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը: Այսօր այդ նախագիծը կդրվի քվեարկության, և քանի որ այն խորհրդարան է ներկայացվել կառավարության կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համերաշխ կողմ քվեարկությամբ կընդունվի:

Ազգային ժողովում պատգամավորները և կառավարությունը ներկայացնող կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը շատ լուրջ տեսքով փորձում էր հիմնավորել, թե որքան անհրաժեշտ է այս արգելքը: Կառավարության ներկայացուցիչը և հանրապետական պատգամավորները պնդում էին, որ նման արգելքի պատճառն այն է, որ Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է, իսկ աջ ղեկով մեքենաները անվտանգության ավելի մեծ խնդիրներ են ստեղծում, ավելի մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ դառնում: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ փորձում էր բացատրել, որ Ճապոնիայից ներկրված աջ ղեկով մեքենաներն ավելի նոր են, էկոլոգիապես ավելի անվտանգ, որ դրանք համալրված են տեխնիկական ավելի նոր լուծումներով, և եթե դրանք համալրվեն նաև տեսանկարահանման սարքերով, որոնք մեծացնում են վարորդի համար ճանապարհի տեսանելիությունը, ապա կդառնան ավելի անվտանգ, քան անգամ ձախ ղեկով մեքենաները: Այստեղ մի գաղտնիք կա, որը մեզ չեք ասում,- ասում է Արտակ Զեյնալյանը, չհասկանալով, թե ինչն է այնուամենայնիվ պատճառը, որ Հայաստանում նման օրենք է ընդունվում:

Որևէ գաղտնիք չկա, որովհետև բոլորին է հայտնի, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է: Եթե իսկապես Հայաստանի իշխանությունները մտածեին երկրի քաղաքացիների անվտանգության մասին, ապա պետք է այնպիսի պայմաններ ստեղծեին, որ մարդիկ կարողանային ներմուծել մեքենաներ, որոնք կփոխարինեին խորհրդային ժամանակներից մնացած մեքենաներին: Դրանցից ավելի վտանգավոր մեքենաներ չկա: Իսկ Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգված շարունակում է երթևեկել խորհրդային և ռուսական արտադրության մեքենաներով, որոնք իրենցից շարժվող փորձանքներ են ներկայացնում: Եթե պատգամավորները ցանկանային, ապա պետք է պահանջեին տեղեկատվություն, թե Հայաստանում քանի տասնյակ և նույնիսկ հարյուր հազար խորհրդային արտադրության մեքենա է շահագործվում: Իսկ այդ մեքենաների մասնակցությամբ պատահարների և դրանց զոհերի քանակի մասին վիճակագրությունը ևս չի ներկայացվում: Այ դա իսկապես մեծ գաղնիք է:

Հայաստանը անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, և պարտադրված է ընդունել օրենքներ, որոնք կապահովեն ռուսական մեքենաների անարգել մուտքը մեր երկրի տարածք: Այդ օրենքները պետք է ապահովեն ռուսական արտադրության մեքենաների մրցակցային առավելությունները մյուսների նկատմամաբ: Ռուսական մեքենաների համար հնարավոր չէ նման առավելություն ապահովել, եթե միայն չարգելվի մյուս մեքենաների ներմուծման արգելքը, նրանք չեն դիմանում որևէ մրցակցության: Ում համար է գաղտնիք, որ ռուսական նոր մեքենան առնվազն մի քանի անգամ ավելի վատ է, քան 10 տարվա արտադրության ճապոնականը: Այդ թվում նաև անվտանգության չափանիշներից ելնելով: Ճապոնական մեքենաները ավելի հարմարավետ են, ավելի խնայող, անհամեմատ ավելի անվտանգ, քանի որ դիմացկուն են, և համալրված են անվտանգության բարձիկներով: Որ մի խելամիտ մարդը կհամաձայնվի փոխել իր ճապոնական մեքենան ռուսականի հետ:

Տրանսպորտի փոխնախարարը ասում է, որ ճապոնական մեքենաները էժան են, քանի որ դրանք այդ երկրում որոշ ժամանակ շահագործելուց հետո դուրս են բերվում շահագործումից, և դրանք փոխարինվում են նոր մեքենաներով, քանի որ Ճապոնիան ավտոարդյունաբերություն ունեցող երկիր է: Այս հայտարարությանն ի պատասխան, Արտակ Զեյնալյանը հարցնում է, թե արդյոք այս օրենքի ընդունումը տնտեսական պատերազմի հայտարարում է Ճապոնիային: «Ես հասկանում եմ, որ դա հումոր է»,- հարցից փորձում է խուսափել փոխնախարար Գրիգորյանը: Ամենևին էլ հումոր չէ, այլ պարզ ճշմարտություն: Միայն թե այն տնտեսական պատերազմ է ոչ այնքան Ճապոնիային, քանի որ դրանով մենք Ճապոնիային առանձնապես մեծ վնաս չենք տա, այլ սեփական ժողովրդին, որին զրկում են անվտանգ, էժան և հարմարավետ մեքենա ունենալու հնարավորությունից:

Երբ ասվում էր, որ ԵԱՏՄ-ն դառնում է նոր Խորհրդային միություն, շատերը դրան թերահավատությամբ էին վերաբերվում, ասելով, որ անցյալը հնարավոր չի հետ բերել: Իսկ մի՞թե ԽՍՀՄ-ի իմաստը այդ տարածքում ապրող ժողովուրդների մեկուսացումը չէր մնացած աշխարհից, երբ մարդկանց ստիպում էին սպառել այն, ինչ արտադրված է ԽՍՀՄ-ում, անկախ դրա որակից: Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանը քննարկի անվտանգության բարձիկներով համալրված մեքենաների ներմուծման նկատմամբ արգելք սահմանելը, և ՀՀԿ-ական պատգամավորները նույն անդրդվելի համոզվածությամբ ելույթներ ունենան այն մասին, որ ըստ վիճակագրության՝ այդ բարձիկները վթարների ժամանակ ավելի մեծ վնաս են հասցնում, քան օգուտ: Երբ մարդիկ սկսում են ասել բաներ, որոնց իրենք էլ չեն հավատում, դրանից ավելի սարսափելի տեսարան հնարավոր չի պատկերացնել:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում