Եվրոպական ներդրումային բանկը հավանություն է տվել 1.5 մլրդ եվրոյով Անդրադրիատիկ գազատարի (TAP) ֆինանսավորմանը։ Այն ներկայում շինարարության փուլում է և կոչված է ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ հասցնել։ Այս մասին հայտնում է eurasianet.org-ը։
Նշվում է, որ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորումը հանդիսանում է բանկի կողմից երևէ առաջարկված խոշորագույն փոխառնություններից մեկը։
Իրավապաշտպան խմբերը փորձել են ճնշում գործադրել բանկի վրա՝ ֆինասավորումից հրաժարվելու համար։ Նրանք իրենց դիրքորոշումը պարզաբանել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով և գազատարի բացասական բնապահպանական ազդեցությամբ։
Շնորհիվ ֆինանսավորման՝ խողովակաշարով գազամատակարարումները կսկսեն 2020 թվականին, ինչպես ծրագրված էր։