Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դաշնակցությունն ընդունեց սպասելու առաջարկը. բայց ի՞նչ սպասել

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախօրեին հայտարարել է, որ Դաշնակցության համար ընդունելի չէ ռեյտինգային ընտրակարգի վերանայման «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը: Դաշնակցությունն այդպիսով, փաստորեն, տարածություն է սահմանում իր ու «Ծառուկյան» դաշինքի միջև՝ ցույց տալով, որ խոսք չի կարող լինել համատեղ ճակատի մասին: Դաշնակցության այդ մոտեցման շարժառիթները կարող են բազմազան լինել:

Մի կողմից ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ին հավաստիացնել, որ խոսք չկա որևէ լայն «դավադրության» մասին, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն իր խոսնակի միջոցով ակնարկեց լարվածությունը գեներացնելու դեպքում ՀՅԴ հետ կոալիցիոն համաձայնագիրը վերանայելու մասին: Մյուս կողմից՝ Դաշնակցությունն, ըստ երևույթին, չի ցանկանում «Ծառուկյան» դաշինքին էլ «բաժնետեր» դարձնել ՀՀԿ հետ իր, այսպես ասած, քննարկումներում կամ հարաբերությունների պարզաբանման ճշգրտման գործընթացում:

Խոշոր հաշվով, նույնն է անում ՀՀԿ-ի հետ նաև «Ծառուկյան» դաշինքը, և այստեղ ակնհայտ է, որ արդեն իսկ բուն խնդիրը նույնիսկ ոչ այնքան 2018-ի ապրիլն ու վարչապետի խնդրի հանգուցալուծումն է, որքան 2022 թվականի խորհրդարանի ընտրության «քարտեզագրումը»: Սակայն հենց այդ հանգամանքը «Ծառուկյան» դաշինքը ՀՅԴ համար դարձնում է մրցակից: Եվ այստեղ, իհարկե, Դաշնակցությունը հայտնվում է երկիմաստ վիճակում: Մի կողմից «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցված խաղը ՀՀԿ-ի վրա ավելի մեծ ճնշում կլինի և կմեծացնի ռեյտինգային ընտրակարգի հարցում ՀՀԿ-ի փոխզիջման գնալու հավանականությունը, մյուս կողմից, սակայն, «Ծառուկյան» դաշինքը այնքան խոշոր խաղացող է, որ կարող է ոչ միայն դափնիների ամենամեծ բաժինը վերցնել, այլ նույնիսկ խժռել նաև ՀՅԴ հասանելիք դափնիները՝ ի վերջո խաղից դուրս թողնելով ՀՅԴ-ին:

Այդ պատճառով Դաշնակցության համար գուցե ավելի նպատակահարմար է ՀՀԿ-ին փոխզիջման բերելու նվազագույն շանսով գործընթացը, քան փոխզիջման դեպքում հաջողության առավելագույն մասը «Ծառուկյան» դաշինքին թողնելու ռիսկով գործընթացը: Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ «Ծառուկյան» դաշինքի մոտեցմանը համաձայն չլինելու մասին, Դաշնակցության ընտրությունն է առաջին տարբերակի օգտին:

Կգնահատի՞ ՀՀԿ-ն այդ ընտրությունը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ պատրաստ են քննարկել հարցը, բայց երբ առաջանա նպատակահարմարությունը: ՀՀԿ-ի համար ընտրակարգի հարցն անխուսափելիորեն դառնալու է օրակարգային, երբ առավել կորոշակիանան 2022 թվականի նախընտրական ցուցակի հավակնորդ խմբերն ու դրանց ուժային հարաբերակցությունը:

Այդ ժամանակ պարզ կլինի, թե կուսակցության որ թևի համար է նպատակահարմար ընտրակարգի վերանայումը և խաղի այնպիսի կանոնների սահմանումը, թեկուզ նրբերանգային փոփոխություններով, որոնք կմեծացնեն տվյալ թևի հաջողության հավանականությունը և խնդիրներ կստեղծեն մյուս թևի կամ խմբի համար: Քանի դեռ այդ ամենը պարզ չէ, ՀՀԿ-ն չի կարող այլ պատասխան ունենալ ՀՅԴ-ի համար: Դաշնակցության համար թերևս բավարար է այս փուլի այդ պատասխանը, ինչի մասին վկայում է Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե շտապելու կարիք չկա և ավելի լավ է դանդաղ գնալ ու տեղ հասնել, քան շտապել ու ձախողվել:

Այսինքն՝ ՀՅԴ-ն համաձայն է սպասել, պարզապես փորձում էր ճշգրտել, թե կա՞ արդյոք սպասելու իմաստ: ՀՀԿ-ն հաղորդեց, որ իմաստ կա, որից հետո էլ Դաշնակցությունը հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի մոտեցման հետ համաձայն չլինելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում