Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մարոկկոյում քննարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը ներդնելու հարցը

Մարոկկոյի Թագավորությունում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, կանխարգելման ազգային մեխանիզմների մանդատին ու գործունեությանը նվիրված աշխատաժողովին հատկապես բարձր է գնահատվել այն, թե ինչպես է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում քաղաքացիների և պետական մարմինների հետ: Քննարկվել են այն խնդիրները, որոնք արձանագրվել են ազատությունից զրկման վայրերում աշխատելիս՝ ուշադրություն դարձնելով դրանց լուծմանը:

«Խոշտանգումների կանխարգելման ոլորտն այնպիսինն է, որ պահանջում է սերտ համագործակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտի անկախ փորձագետների հետ: Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու և արդյունքի հասնելու սկզբունքներով: Անհրաժեշտ է նաև բարձր որակի համագործակցություն ազատությունից զրկման վայրերի վարչակազմերի հետ: Չափազանց կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- Մարդու իրավունքների ազգային կենտրոնի և Եվրոպայի խորհրդի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ընդգծել է Արման Թաթոյանը:

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Այդ նպատակով անցյալ տարի արդեն իսկ Հայաստանում են եղել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները, Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալն ու գլխավոր քարտուղարը, Բոսնիա եւ Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը:

Նկարները՝ Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում