Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

88-ի շարժում-30. Սամվել Բաբայան` պատերազմի հերոսը, Արցախի սարսափը

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Անկախ այն հանգամանքից, որ Սամվել Բաբայանն այսօր ճաղերի հետևում է` նա մեծ դերակատարություն է ունեցել արցախյան պատերազմում: Սամվել Բաբայանն այն մարդկանցից մեկն է, որ հաղթեց պատերազմում` պարտվելով խաղաղությանը:

Բաբայանը նրանցից մեկն է, ով փառավոր կենսագրություն է կերտել պատերազմի տարիներին, իսկ խաղաղության տարիներին դարձել է դեսպոտիզմի խորհրդանիշ` Արցախում ստեղծելով, ըստ էության, խանական համակարգ: Երբ սկսվեց համազգային շարժումը, Բաբայանն ընդամենը 23 տարեկան էր, սակայն 1988-91թթ-ին ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թ-ի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավել պահվում է Բաքվի բանտերից մեկում` դաժան ու անմարդկային պայմաններում: 1992-93թթ-ին Բաբայանը ղեկավարել է մի շարք մարտական օպերացիաներ` ռազմի դաշտում ղեկավարելով զինակիցների գործողությունները:

1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ․ դեկտեմբեր Բաբայանը եղել է ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատարը 1995-1999 թթ-ին` ԼՂՀ Պաշտպանության առաջին նախարարը։ Բաբայանը 29 տարեկան հասակում արժանացել է գեներալի կոչման, ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր է: Սամվել Բաբայանը մասնակցել է նաև կարգավորման բանակցություններին, նրա ստորագրությունը դրված է զինադադարն ազդարարող փաստաթղթերից մեկի տակ:

«Իժո» մականունով հայտնի Սամվել Բաբայանը խաղաղության տարիներին Արցախում հաստատեց, ըստ էության, ռազմական դիկտատուրա` իրեն ենթարկեցնելով ԼՂՀ իշխանության բոլոր մարմինները, այդ թվում` նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Բաբայանը ստեղծել էր համակարգ, որը դարձել էր Արցախի ժողովրդի նվաստացման ռեպրեսիվ մեքենա: Բաբայանն աստիճանաբար իր քաղաքական և տնտեսական ազդեցությունն է տարածում նաև Հայաստանում: Ասում են` նա ընդունել է միայն Վազգեն Սարգսյանի հեղինակությունը. վերջինս եղել է միակ պաշտոնյան, ով պարբերաբար սանձել է Արցախի զինված ուժերի հրամանատարին: Սամվել Բաբայանը եղել է Հայաստանի 1998-ի պետական հեղաշրջման ակունքներում:

Անվտանգության խորհրդի այդ օրերի անդամներից մեկը պատմում էր, թե ինչպես է ԼՂ խնդրի շուրջ քննարկումներից մեկի ժամանակ գեներալը շանտաժի ենթարկել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` վերջինիս հիշեցնելով Արցախում ծառայող հայաստանցի պատանիների մասին: Սամվել Բաբայանն օգնեց Ռոբերտ Քոչարյանին` Հայաստանում տիրանալ իշխանության: Դերերը փոխվեցին. հիմա արդեն Քոչարյանն էր խաղի կանոններ թելադրում ԼՂՀ ՊԲ հրամանատարին: Քոչարյանը Բաբայանին օգտագործում էր որպես Վազգեն Սարգսյանի հակակշիռ: 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանը թերևս համարեց, որ Սամվել Բաբայանն իրեն այլևս պետք չէ:

Սամվել Բաբայանը 2000-ին ձերբակալվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով և դատապարտվեց 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում շնորհվեց: Դժվար է ասել` ինչքանով կապ ուներ Բաբայանը այս հանցագործության հետ, սակայն այն առիթ դարձավ, որպեսզի փոշիացվի երբեմնի ամենազոր գեներալի համակարգային ազդեցությունը: Ազատություն ձեռք բերելուց Սամվել Բաբայանն ընդմիշտ հեռացավ Արցախից, թերևս նաև` հաղթանակի բարոյական ակունքից:

Բաբայանի հայաստանյան գործունեությունը նրա կենսագրության ամենաանփառունակ էջն է: Նրա ողջ պոտենցիալը մսխվեց Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան իրական կամ մտացածին հակադրության գործընթացում, որտեղ Բաբայանի ծառայությունները պարբերաբար պահանջարկված էին դառնում համակարգի այս կամ այն առանցքային դեմքի համար: Մեծ հաշվով` համակարգային բազարների հետևանքով Արցախի հերոսը հերթական անգամ հայտնվեց բանտում: Այս անգամ` ԱԱԾ նկուղում:

…Յուրաքանչյուր հերոսի կոտրված ճակատագրով լիմոնի պես ճզմվում է նաև մեր հաղթանակը` հանրային ընկալումների, պատկերացումների մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում