Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 7-ի ժամը 19-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 23-ամյա Դավիթ Ղազարյանին, 20-ամյա Նորայր Հարությունյանին ու 45-ամյա Մուշեղ Հախնազարյանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Դավիթ Ղազարյանի վարած մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են սրճեփ սարքերի դրամընդունիչներ, մեքենայի սրահում՝ երկաթյա լինգ: