ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 8-ին, ժամը 16:32-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:55-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, այրվել են հավաբնի (6 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ) և ծառի ճյուղեր (մոտ 1 խմ):