«Չինաստանը հետաքրքրված է հայկական շուկայով և կարծում եմ, որ մենք բազմաթիվ ոլորտներում կարող ենք համագործակցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։
Վերջինիս խոսքերով՝ հայ-չինական երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում դրական դինամիկա կա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, ինչպես նաև առևտրաշրջանառության ծավալների աճ կա։
«Այս տարի Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասել է ռեկորդային մակարդակի՝ ըստ հայաստանյան վիճակագրության՝ շուրջ 600 միլիոն ԱՄՆ դոլարի, այսինքն Չինաստանը Հայաստանի համար Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է հանդիսանում․ կարծում եմ՝ այս փաստը շատ բաների մասին է վկայում, բայց, իհարկե, մենք չպետք է այսքանով կանգ առնենք և երկու երկրների կառավարությունները՝ Չինաստանի և Հայաստանի պետք է ամեն ջանք ներդնեն, որպեսզի պահպանվի և հետագայում ավելի ընդլայնվի փոխգործակցության շրջանակը, գործնական հարաբերությունները»,- ընդգծեց Չինաստանի դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։