Հետամնաց ենք․ Արամ Մանուկյանի արձանի շուրջ պատմությունը խոսում է այն մասին, որ ժողովրդավարության մասին նույնիսկ չենք կարող երազել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
«Անօրինակությունները մշակութային ոլորտ են մտնում: Արամ Մանուկյանը պատահական կերպար չէ, պետք է զգույշ և նուրբ վերաբերել: Կլինեն օղակներ, ովքեր ճիշտ կհամարեն: Արամ Մանուկյանի բովանդակությունը շատերը չեն գիտակցում»,-նշեց Թուխիկյանը:
Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Սահակաշվիլու՝ «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի արգելքին․ «Սաակաշվիլին միանշանակ գործիչ չէ, բայց նրա գրքի չեղարկումը անընդունելի է»:
Իսկ հարցին թե ինչ կարծիք ունի ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, Թուխիկյանը նկատեց․ «Հայաստանի նախագահը հայաստանակենտրոն պետք է լինի, սակայն Արմեն Սարգսյանին ես հարգում եմ որպես գիտնականի»: