Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Տարածաշրջանում վտանգավոր իրադրություն է. Ադրբեջանը կներքաշվի Թուրքիայի պատերազմներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում փետրվարի 7-ին հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո ուշագրավ հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, թե եռանախագահների հետ տեղի ունեցած քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու «ինտենսիվ բանակցությունները Հայաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո»: Հաջիևի խոսքերով՝ կոնկրետ քննարկումներ եղել համանախագահների հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ Կրակովի հանդիպմանն առաջ քաշված կարծիքների հիման վրա:

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ նման հայտարարություններով և նաև նախագահական ընտրությունների օրը փոխելով՝ Բաքուն փորձում է ստեղծել որոշակի տեղեկատվական ֆոն և ազդել բանակցային գործընթացի վրա: Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե քանի որ տարածաշրջանում և ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ նկատվում են վտանգավոր միտումներ, Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց նախագահական ընտրություննները երկրում անցկացնել ապրիլին՝ Հայաստանում նախագահի և վարչապետի ընտրություններից անմիջապես հետո, որպեսզի ամբողջովին պատրաստ լինի այդ զարգացումներին:

– Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ կասեք Բաքվում կայացած հանդիպման մասին և ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը:

– Այո, իսկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման պրոցեսի դիտորդները, հասկանում են, որ Հայաստանում և Ադրբեջանում միաժամանակ կայանալիք երկու կարևոր ընտրական ցիկլերը և՛ Երևանի, և՛ Բաքվի համար տվյալ պահին ամենակարևոր իրադարձություններն են: Եվ դիտորդների առաջադրանքներից մեկը հետևելն է, որպեսզի ընտրական այս շրջանում որևէ մեկը չօգտվի այս իրավիճակից, ուշադրության այս շեղումից և չնախաձեռնի ինչ-որ սադրանք, որովհետև ընտրություններն ու բանակցությունների ակտիվ ընթացքը սերտորեն փոխկապակցված են, և ապակայունացումը ընտրական արշավի ընթացքում պետք չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին: Եվ, իհարկե, Ղարաբաղում իրավիճակին հսկելու խնդիրը դրվում է համանախագահների ուսերին:

Ինչ վերաբերում է Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը, ապա Բաքուն ձգտում է բարելավել կապերը համանախագահների և առաջին հերթին ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ, ինչ-որ կերպ ազդել նրա դիրքորոշման վրա, որովհետև նա ներկայացնում է Միացյալ Նահանգների պես երկիր: Թեև բոլոր համանախագահներն էլ կարևոր են: Բաքուն կարծում է, որ Էնդրյու Շոֆերը նույնպես նյութ կնախապատրաստի և կներկայացնի Վաշինգտոնին, և այդ նյութը կձևավորի Վաշինգտոնի նոր տեսակետը ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ պատճառով Ադրբեջանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Բաքվում կայացած հանդիպմանը:

– Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը որոշում կայացրեց նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու մասին: Ադրբեջանն ուզում է հավասար պայմաններո՞ւմ լինել Հայաստանի հետ ղարաբաղյան բանակցություններում:

– Կարծում եմ, որ մի քանի պատճառներ կան, և իհարկե, ճիշտ չեն այն կարծիքները, թե Ադրբեջանը պատրաստ չի լինի ապրիլի ընտրություններին: Կարծում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած իրավիճակի, արտահերթ ընտրությունների: Նախագահի ընտրությունների օրվա տեղափոխման հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը չի տեսնում էական տեղաշարժեր բանակցային գործընթացում և փորձեց ստեղծել համապատասխան տեղեկատվական ֆոն, որպեսզի բոլորը քննարկեն ընտրությունների տեղափոխումը: Ադրբեջանը հասավ իր նպատակին: Բայց այստեղ որևէ սենսացիա կամ գաղտնիք չկա:

Երկրորդ պատճառն այն է, որ իրադրությունն աշխարհում և մասնավորապես տարածաշրջանում բացասական հարթության վրա է զարգանում, նկատվում են շատ վտանգավոր միտումներ, դրանցում անմիջականորեն ներքաշված է Թուրքիան: Թուրքիան պատերազմում է քրդերի դեմ, և այդ պատերազմը, ինչպես շատ փորձագետներ են կարծում, երկար կտևի: Կան մի շարք այլ բարդացնող գործոններ, ուստի Ադրբեջանը, ուսումնասիրելով այս իրավիճակը, հասկանում է, որ չի կարող անմասն մնալ այս գործընթացներից: Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է: Ավելին, Թուրքիայի հետ դաշինքը ենթադրում է վաղ թե ուշ մասնակցություն Թուրքիայի պատերազմներին: Հակառակ դեպքում Ադրբեջանը կմնար որպես գործընկեր, ոչ թե դաշնակից: Հաշվի առնելով բոլոր այս գործոնները, Ադրբեջանը հասկանում է, որ ընտրություններով զբաղվելու ժամանակ չի ունենալու, այդ պատճառով Ադրբեջանն ուզում է ընտրություններն անցկացնել ապրիլին՝ Հայաստանում նախագահի և վարչապետի ընտրություններից անմիջապես հետո, որպեսզի ամբողջովին պատրաստ լինել տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունենալիք իրադարձություններին:

– Հետևաբար, ի՞նչ ենթատեքստեր ունեն Հիքմեթ Հաջիևի խոսքերը: Այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է ներքին լսարանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը, հայկական կողմին:

– Ձևավորելով Ադրբեջանի նախագահական ընտրությունների տեղափոխման հետ կապված այս տեղեկատվական ֆոնը՝ Բաքուն փաստացի միայնակ տիրապետելու է տեղեկատվական իրավիճակին այն բանից հետո, երբ Հայաստանը կունենա նոր նախագահ: Այդ մեկ ամսվա ընթացքում, քանի դեռ Հայաստանում տեղի կունենա անցում կառավարման նոր համակարգին, իշխանության գործիչների ռոտացիա, Ադրբեջանն ուզում է տիրապետել տեղեկատվական իրավիճակին և ազդել բոլոր այն կառույցների վրա, որոնք հսկում են բանակցությունների ընթացքը: Ադրբեջանը բացահայտորեն ասում է, որ իրեն ձեռնտու չէ բանակցությունների երկար ընթացքը, Ադրբեջանը չի ուզում, որպեսզի բանակցությունները տևեն ևս 5, 10 կամ 20 տարի, այդ պատճառով պատրաստվում է տեղեկատվական կամ գուցե նաև այլ տեսակի ճնշում գործադրել Հայաստանի նոր նախագահի նկատմամբ:

– Բայց չէ որ Հայաստանի նոր ղեկավարը լինելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը:

– Այո, ես հասկանում եմ: Դրա համար էլ ասում, որ քանի դեռ կձևավորվի նոր իշխանությունը՝ փոփոխված Սահմանադրության համաձայն, միջազգային հանրությունը, Մինսկի խումբը կսկսեն հարմարվել դրան, Ադրբեջանը հույս ունի օգտագործել այս անցումային շրջանը՝ իր ճնշումը բանակցային գործընթացի նկատմամբ ուժեղացնելու և թույլ չտալու, որպեսզի բանակցությունները ձգձգվեն և որևէ արդյունք չտան: Սա, իհարկե, միակ շարժառիթը չէ, այնուամենայնիվ, շատ կարևոր պատճառ է Ադրբեջանի համար՝ տեղափոխելու նախագահական ընտրությունները և դրանք հարմարեցնելու Հայաստանում տեղի ունենալիք իրադարձությունների ժամկետին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում