Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Այն նախագահը, որից հասարակությունը դժգոհ է, կարող է լինել այն վարչապետը, որից հասարակությունը գոհ կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, ապրիլյան հայտնի իրադարձությունից առաջ դաշտում հետաքրքիր զարգացումներ ու վերադասավորումներ են տեղի ունենում։ Անգամ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիցչներն արդեն նշում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ Ընդ որում այդ անփոխարինելի լինելու հանգամանքը շատերը հենց ղարաբաղյան հիմնահարցով են պայմանավորում, ինչքանո՞վ է այդ մոտեցումն արդարացված, ըստ ձեզ։

-Մոտեցումն արդարացված չէ։ Պարզապես Հայաստանի իշխող դասակարգի շահերի համադրման իմաստով՝ Սերժ Սարգսյանը եղել է, մնում է ամենահարմար առաջնորդը։ Դա միայն սուբյեկտիվ չէ, պարզապես կարողանում է համադրել։ Իսկ անփոխարինելի ձևակերպումը արևելյան քաղաքական մշակույթին տուրք տալու երևույթ է, եթե նա չէ, ապա ո՞վ։ Սա մեր ժողովրդի քաղաքական մշակույթի դարավոր ավանդույթի հետ առնչություն չունի։ Բայց որ Սերժ Սարգսյանը իրականում բավարարում է տարբեր խմբակցությունների այս կամ այն կերպ համադրված շահերը՝ անկասկած է։ Ասել եմ ու մնում եմ այն կարծիքին, որ եթե ֆորս-մաժոր չլինի՝ նախագահը դառնում է վարչապետ։

-Բայց չէ՞ որ խնդիրը միայն քաղաքական և հատկապես խորհրդարանական ուժերին բավարարելը չէ, հասարակության մի ստվար զանգված դժգոհ է իշխանություններից և դա է վկայում արտագաղթի տեմպերի աճը։ Արդյո՞ք վտանգ չկա, որ հնարավոր է դրսում պոռթկում լինի։

-Այդ վտանգը կլիներ, եթե արտախորհրդարանական հզոր շարժում լիներ, իսկ նման բան չկա։ Երկրորդը պալատական վերադասավորումների հետ կապված խնդիրն է, որը ժողովրդի հետ առնչություն չունի։ Փողոցն ապրում է իր տրամաբանությամբ, վերնախավն իր տրամաբանությամբ կառավարում է, ուստի փոփոխությունները նկատելի չեն։ Դրսում կազմակերպված ընդդիմություն չկա, աշխատավոր զանգվածը կազմակերպված չէ, լյումպենացված է, նախկինի սոցիալական խմբերն ու դասակարգերը գոյություն չունեն։ Դրա համար էլ ՀՅԴ-ն կարող է խաղերի մեջ լինել ու օլիգարխիայի հետ։ Բոլոր դեպքերում, այս վիճակում անհրաժեշտ կլիներ, որ այսօրվա նախագահը, որը վաղվա վարչապետն է՝ աշխատեր ազատվել բալաստից՝ նոր երիտասարդ սերունդ մեջտեղ բերեր՝ որպես կառավարիչներ։

-Սերժ Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու է առաջադրել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։ Հաշվի առնելով վերջինիս գրագետ, կիրթ լինելու հանգամանքը, շատերը նրա հետ դրական փոփոխությունների հույսեր են կապում։ Ի՞նչ կասեք։

-Արմատական որևէ բան սպասել պետք չէ, որովհետև քաղաքական համակարգը չի փոխվում, բայց իմիջի փոփոխության համար ենթադրել եմ ու հիմա էլ կարծում եմ, որ նա հրավիրվել է պետության իմիջը արտաքին հրապարակներում վերականգնելու համար։ Երկրի ներսում էլ՝ հույս, հավատ իշխանության նկատմամբ, որ այդ օտարման խնդիրը, քիչ թե շատ, լուծվի։ Բայց այստեղ կա մի խնդիր․նա չորրորդ նախագահ չէ։ Եթե լիներ նախագահական մոդել կամ կիսանախագահական՝ ուրիշ, հիմա վարչապետական համակարգ է, ու նրա ֆունկցիան արարողակարգային է։ Հիմա ո՞վ գիտի, թե ով է Իսրայելի կամ Գերմանիայի նախագահը։ Այս իմաստով մենք չորրորդ նախագահ չունենք։ Այո՛, կա նախագահ, որ կարող է և չլիներ՝ ինչպես առաջին հանրապետության ժամանակ։

-Կարծում եք՝ նա կընտրվի՞ ընդարձակ մեծամասնությամբ՝ ինչպես Սերժ Սարգսյանն էր օրերս ցանկություն հայտնել։

-100 տոկոս։ Միանշանակ է, որ ՀՀԿ-ն իր ձայնը կտա, «Ծառուկյան» դաշինքը ևս կտա, Դաշնակցությունն էլ, չեմուչումով, գուցե տա։ Ինչքան անցնցում, այնքան ավելի լավ երկրի համար։ Պարզ է, որ նրանով շահերի խնդիր լինի, գուցե վերաբաժանման, կադրային խնդիրներ լինեն, որովհետև ծերացած իսթեբլիշմենթը կաշխատի իր զավակներին ու փեսաներին տեղավորել։

-Կարծում եք՝ ընդարձակ մեծամասնություն կլինի միայն նախագահի՞, թե՞ նաև վարչապետի քվեարկության ժամանակ։

-Այո։ ՀՀԿ-ն երկրի ֆինանսական ու տնտեսական օղակների տերն է, բոլոր հարցերը արբանյակ կուսակցությունների հետ կլուծվեն։ «Բարգավաճ Հայաստանը» հակադրվելու խնդիր չունի, միայն Դաշնակցությունը կարող է ձևեր թափել։

-Երկու բողոքի երթ տեղի ունեցավ՝ ընդդեմ թանկացումների։ Խնդիրն անմիջապես քաղաքացու գրպանին է առնչվում, ինչո՞ւ հասարակությունը փողոց դուրս չեկավ, որովհետև չկա վստահություն կոնկրետ «Ելք» դաշինքի՞, թե՞ փողոցային պայքարի հետ կապված։

-25 տարվա հայացքով եթե նայենք՝ այս հասարակությունը հոգնել գիտի, հո այս հասարակությունը չի՞ ծնվել, որ փողոցից տուն չգնա ու ձեթի, ձվի հարց լուծի։ Կա հոգնածություն անվստահություն կազմակերպող սուբյեկտի նկատմամբ, բացի այդ, իշխանական քարոզչամեքենան է լավ աշխատում։ Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը՝ դիմություն, թե ընդդիմություն, շատ վատ վիճակում է, այլապես այս հարցը պետք է միայն խրախուսվեր։

Ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրներում, ինչպես մեզ մոտ, կան մոբիլիզացիոն մեծ հնարավորություններ։ Ապագա վարչապետին, այսօրվա նախագահին պետք է դիմել՝ արմատական կադրային փոփոխություններ անել, ազատ է կադրային բազան թարմացնելու համար։ Լավագույն առիթն է բալաստից ազատվելու համար, պետք է թոշակի ուղարկել, նա ազատ է այդ գործողությունների մեջ։ Պետք է ազատվել օլիգարխիայից, քրեական հեղինակություններից։ Այն նախագահը, որից հասարակությունը դժգոհ է՝ հնարավորություն ունի լինել այն վարչապետը, որից հասարակությունը գոհ կլինի։ Եվ դա կլինի մեզ համար չորրորդ հանրապետության հիմնադրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում