Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը (давлин) սկսել է իր նախընտրական արշավը: Նման հայտարարությամբ է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն առ այն, թե «պետք է առավել մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա»:
«Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը սկսել է իր «նախընտրական» արշավը: Ու գնաց… Ի դեպ, հենց նա է ասել, որ Ադրբեջանում ապահովված են բոլոր հիմնարար ազատությունները»,- թվիթերյան իր էջում գրել է Բալայանը: