ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 8-ին հանդիպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպայում խաղաղության և համագործակցության գրասենյակի գիտաշխատող Ալեքսանդրա Վասիլեւան:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերային հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կարևորելով դրա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համագործակցությանը նպաստող դերը:
Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունների համապարփակ զարգացման հանձնառությանը, նշել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը պատրաստ է դառնալ կամուրջ և ոչ թե բաժանարար գիծ գերտերությունների շահերի համադրման համար: