Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նվեր Կարեն Կարապետյանին

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաև առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը: Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը բխում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքից և պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:

Նոր ԱԽ հիմնական առանձնահատկությունը, տարբերությունը գործող կառույցից այն է, որ այն այլևս խորհրդակցական մարմին չի լինելու և, ըստ էության, մաս է կազմելու գործադիր իշխանությանը: Նոր ԱԽ-ն, ըստ էության, լինելու է փոքր կաբինետ, որը ֆորս-մաժորային իրավիճակներում իրականացնելու է օպերատիվ կառավարում: Ինստիտուցիոնալ նման մոտեցում առկա է նաև Իսրայելի կառավարության կառուցվածքում: Այլ խնդիր է, որ Հայաստանում բացակայում են ընտրական ինստիտուտները, քաղաքական և պառլամենտական կառավարման մշակույթը, ու ԱԽ նման ինստիտուցիոնալիզացիան կարող է հանգեցնել կառավարության անդամների «սորտավորմանը», մանավանդ, որ շրջանառության մեջ դրված Ազգ-բանակ հայեցակարգն առաձգական է դարձնում պաշտպանության ոլորտ կոչվածը, ըստ այդմ` նաև ԱԽ լիազորությունները: Ժողովրդավարական հակակշիռների, հաշվետվողականության բացակայության պարագայում սա կարող է հանգեցնել վարչապետի անսահմանափակ իշխանությանը, իշխանության ուժային սեգմենտի ուժեղացմանը, սահմանադրական կոլապսի:

Մյուս կողմից` տրամաբանական է, որ երկրի նախագահը կամ խորհրդարանի խոսնակը չեն կարող լինել նոր ԱԽ-ում, որովհետև նրանք իրենց սահմանադրական կարգավիճակով գործադիր իշխանության մաս չեն: Ի դեպ, հարևան Վրաստանում մի փոքր այլ լուծում է տրված Անվտանգության խորհրդի կառուցվածքին և լիազորություններին, սակայն երկրի խորհրդարանի նախագահը, փաստորեն, չունի ԱԱԽ մշտական անդամի կարգավիճակ:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական քննարկումները բացահայտեցին մեկ այլ սահմանադրական կազուս, որն ուղղակի առնչություն չունի նոր ԱԽ գործունեության հետ, սակայն բացահայտում է սահմանադրական նոր կարգի կախվածությունը քաղաքական կոնյուկտուրայից:

«Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծով առաջին փոխվարչապետի պաշտոն նախատեսելը, ըստ էության, հակասահմանադրական է. Սահմանադրության մեջ նման ինստիտուտ պարզապես գոյություն չունի: Սահմանադրությունը չի առանձնացնում, տարբերակում չի դնում երեք փոխվարչապետների միջև: Ակնհայտ է, որ հիմա օրենսդրորեն «խմբագրվում» է Հիմնական օրենքը` այն ծառայեցնելով քաղաքական կոնյուկտուրային: Ըստ ամենայնի` Սերժ Սարգսյանն արդեն ունի վերջնական որոշում և ապրիլից զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, իսկ առաջին փոխվարչապետի ներմուծվող ինստիտուտը Սերժ Սարգսյանի նվերն է Կարեն Կարապետյանին, ով փոխհատուցում, բոնուս է ստանում կարգավիճակային կորստի դիմաց:

Փաստորեն` Հայաստանի պետական կառուցվածքը հերթական անգամ զոհաբերվում է համակարգային կոնյուկտուրային` իր գործունեությունը սկսելով հակասահմանադրական ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում