Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Օրենք Վազգեն Մանուկյանի մասին

Հանրային խորհուրդը ձևավորվեց 2008-ի վիճահարույց, աղմկոտ ընտրություններից հետո: Դեռ այն ժամանակ որևէ մեկը հստակ չկարողացավ մոտիվացնել այս մարմնի ստեղծումը: Սերժ Սարգսյանը լուծում էր երկակի խնդիր. մի կողմից` նա երախտագիտություն էր հայտնում Վազգեն Մանուկյանին` նախագահական ընտրություններում իր հանդեպ լոյալ գտնվելու, իսկ ավելի ճիշտ` Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ աշխատելու համար, մյուս կողմից` փորձ էր արվում մեղմել իշխանության նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունը:

Հանրային խորհուրդը Վազգեն Մանուկյանի համար հանրային որոշակի կարգավիճակ, զբաղվածության հարց գուցե լուծեց, սակայն ինստիտուցիոնալ առումով չկայացավ և անցած տաս տարիների ընթացքում դժվար է հիշել որևէ դեպք, երբ պետական որևէ մարմին հաշվի նստած լինի Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառույցի, նրա դիրքորոշումների հետ:

Նույնիսկ մշակված չէ Հանրային խորհրդի և պետական մյուս մարմինների փոխհարաբերությունների մեխանիզմը: Եթե չլիներ Վազգեն Մանուկյանի գործոնը կամ Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռանալու մտադրություն ունենար, Հանրային խորհրդի մասին գուցե բոլորը մոռանային ու այդ մարմինն ինքնաբերաբար լուծարվեր կառավարման նոր համակարգին անցման համատեքստում:

Սակայն նույնիսկ այս հարցում Սերժ Սարգսյանը որոշել է պահպանել ստատուս-քվոն և կառավարման նոր համակարգում Հանրային խորհուրդը լինելու է կառավարության խորհրդակցական մարմին, որի գործունեությունը սահմանվում է օրենքով: Իհարկե, օրենսդրական կարգավորումն ինքնին ոչ մի բան չի տալու Հանրային խորհրդին, չի լրացնելու նրա գործունեության կամ ֆունկցիոնալ վակուումը: Ինչպես տաս տարի առաջ, այնպես էլ` այսօր, իշխանության վերնախավում որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչով է զբաղվելու Հանրային խորհուրդը կամ ավելի շուտ` բոլորը գիտեն, որ պետբյուջեից սնվող այս կառույցն որևէ առաքելություն չունի և լուծում է Վազգեն Մանուկյանին, այսպես ասած, պատվով թոշակի ուղարկելու հարցը:

Ըստ էության` այս օրերին խորհրդարանում քննարկում են մի օրենք, որը վերաբերում է միայն Վազգեն Մանուկյանին: 88-ի համազգային շարժման առաջնորդներից մեկը գուցե դրան արժանի է, սակայն տուժում են պետության գաղափարը, ռացիոնալ մտածողությունը:

Պետությունն, անշուշտ, ունի փորձագիտական հանրության, քաղաքացիական հասարակության տարբեր սեգմենտների հետ փոխադարձ հաղորդակցության կանալների ստեղծման անհրաժեշտություն: Սակայն դրա համար անհրաժեշտ է լուծարել անիմաստ, մեռելածին կառույցներն ու ստեղծել բազմաշերտ արդյունավետ հարթակներ, իսկ պետության կյանքում ներդրում ունեցած մարդկանց ծառայությունները պետք է գնահատվեն միանգամայն այլ միջավայրում և բովանդակությամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում