ԱԺ-ն քննարկում է Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նշեց՝ եթե մեզ մոտ աջակողմյան է երթևեկությունը և անվտանգության խնդիրներից ելնելով է դա արվում, ապա ինչո՞ւ ենք ներկրումն արգելում, իսկ վարումը՝ ոչ. «Նոնսենս է, ո՞րն է իրական նպատակը»:
Ի պատասխան՝ տեղից ռեպլիկով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Կա մուտք, և կա ելք. չի կարող մուտքը դառնալ ելք, ելքը՝ մուտք: Դուռը չենք կարող սարքել համ մուտքի, համ ելքի: Մեր նշանները աջակողմյան երթևեկության համար են, և այս օրենքը վաղ թե ուշ պետք է ընդունեինք»:
Ի պատասխան՝ պատգամավորը հակադարձեց. «Մենք նոր ենք իմացե՞լ, որ աջակողմյան երթևեկություն է մեզ մոտ»:
Մանրամասները՝ տեսանյութում: