Ռուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն կարող է վաճառել հայաստանյան իր դուստր ընկերությունը` GNC-Alfa-ն: Ինչպես փոխանցում է Interfax-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Միխայիլ Օսեևսկին: Նրա խոսքով` «երկրների միջև սիներգիան ակնհայտ չէ»: «Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես ավելի արդյունավետ կազմակերպենք աշխատանքն այնտեղ, հնարավոր է, այդ թվում, նաև վաճառքի միջոցով»,-ասել է նա:
«Արմենպրես»-ը փորձել է հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ հայաստանյան «Ռոստելեկոմ»-ից, սակայն նրանք հայտնեցին, որ այս պահին նշյալ տեղեկատվությունը չեն մեկնաբանում: