Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վեդիում ՈՒԱԶ-ը վրաերթի է ենթարկել դպրոցից տուն վերադարձող 8-ամյա աղջկան

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Ս.-ի գործի դատական քննությունը:

55-ամյա Արմեն Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 12-ին, ժամը 12-ին Արմեն Ս.-ն իր վարած «Կուբանեց ՈւՏԿ» մակնիշի մեքենայով ընթացել է Վեդի քաղաքի Արարատյան փողոցով:

Թիվ 3 մանկապարտեզի դիմացի ճանապարհահատվածում Արմեն Ս.-ն թույլ է տվել ՃԵԿ կանոնների պահանջներին հակասող գործողություններ: Ընթանալով 30-40 կմ/ժ արագությամբ՝ շուրջ 25,2 մետր հեռավորությունից նկատել է ճանապարհի ձախ կողմում գտնվող մայթից երթևեկելի մաս վազող տղայի, նչպես նաև մայթին գտնվող երեխաների: Մեքենան կանգնեցնելու հնարավորություն ունենալով՝ Արմեն Ս.-ն դա չի արել, շարունակել է երթևեկել նույն արագությամբ, միջոցներ չի ձեռնարկել մեքենայի ընթացքը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու ուղղությամբ այն հաշվով, որ տղայի հետևից վազքով ճանապարհի երթևեկելի մաս մուտք գործած 8-ամյա աղջիկը դուրս գա վտանգավոր գոտուց:

Արդյունքում Արմեն Ս.-ն իր մեքենայով վրաերթի է ենթարկել 8 տարեկան աղջնակին և նրա առողջությանը՝ աջ անրակոսկրի տեղաշարժով կոտրվածքի, արյունազեղումների ու քերծվածքների ձևով, անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Արմեն Ս.-ն դատարանում հայտնել է, որ դեպքի պահին կնոջ ու իր դստեր հետ իր մեքենայով տուն էր վերադառնում հողամասից:

Արարատյան փողոցում գտնվող մանկապարտեզին չհասած՝ աղջիկ երեխան անսպասելի կտրել է ճանապարհը:

Ինքը տեխնիկապես հնարավորություն չուներ մեքենան կանգնեցնելու: Այդ պահին մեքենան դիպել է երեխային, ու նա վայր է ընկել:

Ինքն անմիջապես կանգնեցրել է մեքենան, իջել է, երեխային նրա հորեղբոր հետ՝ վերջինիս մեքենայով, տարել է հիվանդանոց:

Ամբաստանյալը զղջացել է կատարվածի համար, հայտնել է, որ ամբողջությամբ հոգացել է հիվանդանոցային ծախսերը:

Տուժող երեխայի ցուցմունքով՝ 2017 թվականի ապրիլի 12-ին ինքը դպրոցից մենակ տուն էր վերադառնում: Մանկապարտեզի մոտ փողոցի մյուս մայթին նկատել է հորեղբորը, ով նստած էր ճամփեզրին կանգնած մեքենայի մեջ: Այդ ժամանակ իրեն հասակակից մի տղա վազելով անցել է փողոցը: Ինքը ցանկացել է մոտենալ հորեղբորը ու այդ անծանոթ տղայի հետևից վազելով ուզեցել է անցնել փողոցը: Բայց վրաերթի է ենթարկվել ու վայր է ընկել…

Դատարանը հաշվի է առել, որ տուժող կողմը ամբաստանյալից բողոք, պահանջ չի ունեցել: Ամբաստանյալը բնութագրվել է դրական, վթարից հետո դրսևորել է դրական վարքագիծ ու սրտացավ վերաբերմունք տուժողի նկատմամբ:

Առաջին ատյանի դատարանը Արմեն Ս.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի ժամանակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում