Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Ձերբակալություններ Բնապահպանության նախարարությունում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է ներկայացրել ՀՀ ԲՆ մի շարք նախկին պաշտոնյաների, որոնք հանցավոր համաձայնությամբ ներգրավված են եղել զանգվածային ապօրինի ծառահատումների գործին: Այս մասին տեղեկանում ենք հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 4 քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից պլանավորված և բազմածավալ քննչական գործողությունների, ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման, նախաքննության ընթացքում իրականացվող դատախազական համապատասխան ներգործության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել 13 անձինք, որոնց թվում են.

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, -ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, -ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

-«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետագայում կիրառվել է գրավ, -ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նախկին տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալին կաշառք ստանալու հարցում օժանդակած անձը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

-«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 անտառապետեր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով /5 դրվագ/ և 296-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի ծառահատումներ կատարելու համար թույլտվություն ստանալու համար «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության պաշտոնատար անձանց կաշառք տված անձին, որի նկատմամբ քննիչի միջնորդության հիման վրա դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելի ճանաչելով գրավը, սակայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության անտառապահը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-ի 3-րդ մասի 2-րդ կետով /5դրվագ/, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով քրեական գործով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է.

1.«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է.

2.«Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ.

3.«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ.

4.«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ

5.«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ.

6. «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ.

7. «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ.

8.«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախոզական միջոցառումներ՝ հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց պարզելու, յուրաքանչյուր անձի արարքին համարժեք իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում