Լուրեր
Ինչպե՞ս են վերահսկվելու հրավառությունները շենքի բակում կամ փողոցում. Լենա Նազարյան
  • 17:42
  • 2018-02-08
  • Դիտումներ՝ *

ԱԺ-ում քննարկվում է Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

«Հնարավոր կլինի վերահսկել միայն մասնավոր տարածքում արված հրավառությունը, իսկ շենքի բակում կամ փողոցում արված հրավառությունը ոչ մի կերպ հնարավոր չի լինելու վերահսկել: Հրավառության համար պետք կլինի վճարել 50-300 հազար դրամի չափով տուրք, հրավառության անվտանգության պայմանների ժամկետների խախտման դեպքում՝ 1-2 մլն դրամի տուգանք: Սակայն գիշերվա կեսին արված հրավառության մեղավորին գտնելու համար ոստիկանություն կանչելու կարիք չի լինի, որովհետև այլևս նրան չեն գտնի»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ առաջարկելով մեծ հրավառությունների պարագաների վաճառք թույլ տալ միայն իրավաբանական անձանց:

Նրա կարծիքով՝ հրավառություններ պետք է կազմակերպվեն միայն պետական ազգային տոների ժամանակ:

 Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *