Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

ԱԺ-ում եկեղեցու լոբբիստ է հայտնվել․ մառազմ է, պետությանը ներքաշում են միջդավանաբանական բանավեճի մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

-Պարոն Դանիելյան, փետրվարի 6-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձավ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծին, որը ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից։ Կխնդրեմ Ձեզ, համապարփակ կերպով անդրադառնալ այս փոփխություններին․ ինչ խնդիրներ եք Դուք տեսնում այս օրինագծում և ինչ ասել է հոգեորսություն, արդյո՞ք կա իրավական նման տերմին

-Պարոն Աշոտյանի ելույթն Աժ-ում աննախադեպ էր, որովհետև մինչև հիմա եղած պրակտիկայում իշխանության մեջ կար որոշակի փոխհամաձայնություն օրենսդրական նախաձեռնությունների շուրջ և եթե վեճ էր լինում, ապա այն չէր հանրայնացվում․ Աշոտյանի ելույթով դա հանրայանացվեց, ինչը ցույց է տալիս, որ օրենքի շուրջ կա կոնֆլիկտ Արդարադատության նախարարության և Հայ առաքելական եկեղեցու միջև և Արմեն Աշոտյանը ներկայացրել է եկեղեցու շահերը՝ նա խորհրդարանում եկեղեցու լոբբիստն է և այս ելույթը նշանակում էր հետևյալը, որ ինչ նախագիծ էլ բերի արդարադատության նախարարությունը, միևնույնն է իրենք խորհրդարանում փոփոխություններ կանեն։

Արդեն 10 տարուց ավել է, որ 5-րդ այդպիսի նախագիծն է պատրաստվում և խորհրդարանում չի անցնում, այսինքն՝ սա աննախադեպ երևույթ է Եվրոխորհրդի տարածքում, նման բան չի եղել և հիմա այդ պրոցեսը նորից շարունակվում է։

Ի՞նչն է խնդիրը․ բանն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին ցանկանում է, որպեսզի լինի շատ խիստ պատժիչ օրենսդրություն, որը, բնականաբար, չի համապատասխանում Եվրոխորհրդի ստանդարտներին, որի անդամ պետություն է Հայաստանը։ 2017թ-ի գարնանը 4-րդ նախագիծն էր բերվել, որի մասին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները հերթական անգամ խիստ բացասական եզրակացություն էին տվել, հետո արդարադատության նախարարությունն որոշակի փոփոխությունների այն ենթարկեց, համապատասխանեցրեց եվրոպական ստանդարտներին, ինչը վրդովվեցրել է Հայ առաքելական եկեղեցուն, որը Արմեն Աշոտյանի շուրթերով ասում է՝ «մենք շարունակելու ենք պայքարել»։

Հիմա անդրադառնամ նրան, թե այս վերջին նախագծում կոնկրետ ինչ փոփոխություններ են արվել, որն անհանգստացրել է Եկեղեցուն․ նախ հանվել է հոգեորսություն տերմինը, որը միջնադարյան ոչ իրավական տերմին է և նման տերմին գոյություն չունի։ Մինչև հիմա հոգեորսություն տերմինը ոչ պատշաճ դավանափոխություն էին անգլերեն թարգմանում և Վենետիկի հանձնաժողովի անդամները չէին հասկանում այդ տերմինը, բայց հիմա այդ հոգեորսություն տերմինը հայերենում համապատասխանեցվել է, դարձել է ստիպողական դավանափոխություն, որը, իրոք, ինչպեսև ցանկացած ստիպողական դավանափոխություն՝ պետք է պատժվի, դա նորմալ երևույթ է, բայց դրա անունը հոգեորսություն չէ, սակայն ինչպես տեսնում ենք՝ Եկեղեցին ցանկանում է, որպեսզի հոգեորսություն տերմինը պահպանվի։

Հաջորդ փոփոխությունը, որը ներկայացրեց Աշոտյանը այն էր, որ իրենք ցանկանում են, որ հանրությունը տեղյակ լինի, թե արդյոք այս կամ այն կրոնական կազմակերպությունը, որը ներկայանում է որպես քրիստոնեական, արդյո՞ք քրիստոնեական է, թե չէ․ սա նշանակում է, որ պետությանը փորձում են ներքաշել միջդավանաբանական բանավեճերի մեջ, որովհետև պետության գործը չի՝ ով է քրիստոնեական, ով քրիստոնեական չի և ընդհանրապես ինչ է նշանակում քրիստոնեական, այսինքն, սա ինչ-որ դավանաբանական վեճ է, որը փորձում են հաստատել և որով դուրս է գալիս, որ երկիրն այլևս աշխարհիկ չի և Աշոտյանի երկրորդ կետը դրան էր վերաբերում։

Հաջորդ կետը վերաբերում էր երեխաների իրավունքներին․ իհարկե, ես երկու ձեռքով կողմ եմ, որ երեխաները հեռու պահվեն կրոնական քարոզչությունից, բայց մենք դպրոցներում տեսնում ենք, որ գնում է քարոզչություն և անգամ տեսաերիզ ունենք, որտեղ հայաստանյան հանրակրթական դպրոցներից մեկում ուսուցչուհին Կրթության նախարարի ներկայությամբ գովում է իրեն, որ բազմաթիվ երեխաների է դարձի բերել, այսինքն դպրոցում երեխաներին տարել են կնքելու, կրոնափոխ են արել կամ աթեիստ ընտանիքների երեխաներին տարել են հավատացյալ են սարքել և նույնը կարող ենք ասել նաև բանակի մասին․ այսինքն, եթե իրեն իսկ տերմինով ասած՝ հոգեվորսության մասին է խոսքը գնում, ապա այսօր դրանով հենց պետությունն է զբաղվում բանակում և դպրոցներում։

Հաջորդը՝ Արմեն Աշոտյանն օգտագործում է նաև աղանդներ տերմինը․ ԵԽ-ի ստանդարտներով՝ պետության կամ պետության ներկայացուցչի գործը չի որակումներ տալ՝ որն է աղանդ, որը՝ որ և կոնկրետ աղանդ բառը արհամարական բառ է, ու բացի դրանից էլ դա ենթադրում է սխալ հավատք․ եթե պետությունն աշխարհիկ է, ապա պետության ներկայացուցիչն իրավունք չունի որակումներ տալ և այսօրէլ ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր կան այս կամ այն պետության դեմ՝ նման որակումները հանելու համար, որովհետև պետության գործը չի՝ որ կրոնն է ճիշտ, որը՝ սխալ։

Այս ամբողջը ընդհանրացնելով՝ ասեմ, որ այս վերջին տաբերակում արդարադատության նախարարությունն որոշակի բարեփոխումներ է արել․ իհարկե օրենքում կան բավականին ծիծաղելի դրույթներ, որը կոմպրոմիս է եղել Եկեղեցու հետ, այսինքն նրանց հորդորով պահվել է։ Ձեզ տեղեկացնեմ, որ այս վերջին 10 տարվա ընթացքում բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք եղել են սրա հետ կապված՝ տարվել են Եկեղեցի, որտեղ կոնկրետ մարդ կա՝ դիվանապետ Արշակ սրբազանը, որը զբաղվում է օրենսդրական հարցերով և ներքին կարգով նրանց համաձայնությամբ են այս օրինագծերը մտնում Արդարադատության նախարարություն և շատ հատվածներ կան, որոնք հենց նրանք են գրում։

Արդյո՞ք սա հակասության մեջ չէ նաև ՀՀ Սահմանադրության հետ, քանի որ մեզ մոտ Սամանադրությամբ ՝ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի խղճի, մտքի և դավանանքի ազատություն։

-Սահմանադրության շատ դրույթներ դեկլարատիվ բնույթ ունեն ու կարգավորվում են օրենքներով, ինչպես նաև շատ տերմիններ, որոնք օգտագործվում են՝ սահմանումը տալիս են օրենքներով, այսինքն՝ այս օրենքների միջոցով փորձ է արվում շրջանցել և Սահմանդրության վերջին տարբերակի մեջ շատ երկիմաստ մտքեր կան։ Օրինակ՝ բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն հայ ժողովրդի ինքնության հարցում, բայց որևէ մեկը հարց տվել է, թե այդ ի՞նչ բացառիկ առաքելություն ունի Եկեղեցին ժողովրդի ինքնության հարցում․

Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է և եթե դրա մեջ ինքնության վերաբերյալ եկեղեցական սահմանում է տրվում, որ Եկեղեցին ունի բացառիկ դեր, ապա դա նրանց ասելով նշանակում է այն, որ ով Հայ առաքելական առաքելական եկեղեցու հետևորդ չի, ուրեմն նա հայ չի և ըստ էության սա սահմանադրական դրույթ է։ Ստացվում է, որ Սահմանդրության մեջ շատ բաներ հստակ չէ, այլ կախված է մեկնաբանությունից և հենց նման օրենքների միջոցով շուռ է տրվում հենց այն մեկնաբանության, ինչպես որ իրենք ցանկանում են ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում