ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ռուսաստանն առաջիկա նախագահական ընտրություններից հետո կշարունակի պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր գործելաոճը: Այդ մասին Քոչարյանն ասաց կառավաության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ արդյոք սպասում է, որ առաջիկա մարտին ՌԴ-ում նախատեսված նախագահական ընտրություևններից հետո ռուսական կողմը նոր ակտիվությամբ, նախաձեռնություններով հանդես կգա ղարաբաղայան խնդրի կարգավորման գործում՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Անկեղծ ասած՝ ես այդ հարցը չէի կապի ընտրությունների հետ: ՌԴ-ն ունի իր քաղաքականությունը, որը մնայուն է»: