Լուրեր
Հարկը ճիշտ գործիքը չէ հանրության սոցիալապես անապահով, կամ խոցելի խմբերին օժանդակելու համար․ նախարար
  • 14:29
  • 2018-02-08
  • Դիտումներ՝ *

ՀՀ «Հարկային օրենսգիրքը» քննարկելիս կառավարությունը հաշվի է առել ակցիզային հարկի դրույքի բարձրացման ազդեցությունը գների վրա և դա գնահատված է 0.5 տոկոսյաին կետով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Այստեղ հարկային գործիքով որևէ արտոնություն, կամ գների վրա ազդման հետ կապված մանիպուլյացիաներ, խաղարկումներ անելը ճիշտ չէ, որովհետև հարկը ճիշտ գործիքը չէ, որպեսզի մենք կարողանանք հանրության սոցիալապես անապահով, կամ խոցելի խմբերին օժանդակություն տալ:  Մենք ասել ենք, որ չենք խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր անենք, հետևաբար դրվեց մոտեցում, հասկանոլու՝ որ հարկերի հաշվին պետք է բալանսավորել»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *