Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՀՅԴ-ն ու Ծառուկյանը շտապում են մինչև ապրիլ

Կստացվի՞ ՀՅԴ-Ծառուկյան դաշինք գործակցություն ռեյտինգային ընտրակարգի վերանայման խնդրում, և կկարողանա՞ն նրանք ՀՀԿ-ին բերել առարկայական քննարկման ու փոփոխության դաշտ: Ներկայումս այդ հարցադրումը հնչում է հռետորական, քանի որ համենայն դեպս դիրքային առումով Հանրապետականը մեծ կախվածություն չունի այդ երկու ուժերից: Մյուս կողմից, ամենևին պատահական չէ, որ ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը հենց այժմ են բարձրացնում հարցը, թեև շատերը այդ կապակցությամբ հարցնում են, թե ինչու՞ այժմ՝ ընտրությունից ընդամենը ութ-իննը ամիս անց, երբ հաջորդ ընտրությանը կա դեռևս չորս տարի: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն խոշոր հաշվով հենց այժմ ունի ՀՅԴ-ի ու Ծառուկյան դաշինքի կարիքը և հենց այս ժամանակահատվածն է, որ այդ երկու ուժերը կարող են քիչ թե շատ ազդեցություն ունենալ այդ իմաստով:

Բանն այն է, որ իշխանության ձևավորման, վերադասավորման, վերախմբավորման գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, կամ նախագահի ընտրության, վարչապետի, կառավարության նշանակման հարց: Եթե ՀՀԿ-ն լիներ միատար, ապա այստեղ էլ հարց չէր լինի, սակայն ՀՀԿ-ն միատարր չէ և այդ առումով բաժանարար գծերը ավելի են ընդգծվելու, ներքին մրցակցությունն ավելի է սրվելու: Ըստ այդմ, ՀՀԿ ներքին թևերը, այդ թվում նաև նրանց կառավարելու և բալանս ապահովելու անհրաժեշտություն ունեցող Սերժ Սարգսյանը գործնականում կարող են կանգնել, և գուցե արդեն կանգնել են ՀՅԴ ու Ծառուկյան դաշինքի այս կամ այն դրսևորումով աջակցությունն ունենալու խնդրի առաջ: Ավելին, նախագահի ընտրության հարցում Սերժ Սարգսյանը պարզապես բաց տեքստով է հայտնել «ընդարձակ մեծամասնության» իր ակնկալիքը:

Ըստ այդմ, ներկայիս ժամանակահատվածը՝ մինչև թերևս ապրիլ, կամ առավելագույնը մայիս, թե ՀՅԴ-ի, թե Ծառուկյան դաշինքի համար ՀՀԿ-ին որևէ փոխզիջման բերելու թերևս ամենաօպտիմալ ժամանակահատվածն է, համենայն դեպս իրադարձությունների «պլանային» ընթացքի պայմաններում:

Դաշնակցությունն ու Ծառուկյանը փորձում են օգտագործել այդ ժամանակահատվածը ռեյտինգային ընտրակարգի հարցում պայմանավորվածությունների ձեռքբերման համար, իսկ գուցե նաև այդ առիթով այլ պայմանավորվածություններ քննարկելու համար, կապված ապրիլից հետո իրենց դիրքերի հետ:

Բանն այն է, որ ապրիլից հետո արդեն, եթե ՀՀԿ-ն բարեհաջող իրականացնի վերադասավորումն ու իշխանության ձևավորումը, առնվազն որոշակի ժամանակահատված ՀՀԿ հետ «խոսել չի լինի», քանի որ կլինեն կայացված նվազագույնը միջանկյալ համաձայնություններ՝ Սերժ Սարգսյանի վարչապետությամբ կամ առանց դրա՝ ՀՀԿ նախագահությամբ, և իրավիճակ թելադրողը ամբողջությամբ կլինի Հանրապետականը, ու այդ ժամանակ բավականին անկանխատեսելի է ՀՅԴ ու Ծառուկյան դաշինքի համար, թե ինչ կթելադրի ՀՀԿ-ն, և հատկապես որ թևը կլինի հիմնական թելադրողը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում