ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ, և քննարկվում է Հանրային խորհրդի մասին նախագիծը:
«Հաճախ այդ մարմինը հանդես է եկել հենց իշխանության համար ցանկալի տեսակետներ հասարակության առաջ շպրտելու համար: Մենք դրա դեմ ենք, ոչ թե կառույց ունենալու»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը հիշեց հայտնի ֆիլմը՝ «Ո՞վ է դեմ, ասում է՝ ես, անցավ միաձայն». «45 հեղինակավոր մարդկանց հավաքել ու հետո արժեզրկե՞լ: Մենք ափսոսում ենք մեր հանրապետության հեղինակություններին»:
Մանրամասները՝ տեսանյութում: