ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ, և քննարկվում է Հանրային խորհրդի մասին նախագիծը:
«Ձեր ծիծաղը չի՞ գալիս այս նախադասության վրա»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ նախագծից մեջբերելով այն նախադասությունը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը կամուրջ է հանդիսանում հասարակության տարբեր շերտերի և իշխանության միջև:
Նրա խոսքով՝ մարդիկ էլ կարող են խոհանոցում նստած խորհուրդ տալ և մեյլով ուղարկել կառավարությանը. «Հանրային խորհուրդը որևէ ՕԳԳ չի ցուցաբերել: Ինչո՞ւ եք կարծում, որ այդ կառույցի խորհուրդները, որի 15 անդամին նշանակելու է կառավարությունը, այսինքն՝ իրենց կից մարդկանց, կառավարությանը սկսելու են հետաքրքրել»:
«Կառույցը եղել է մեռելածին, որովհետև մեզանում ոչ նախագահը, ոչ վարչապետը խորհուրդների կարիք չունեն: Բացեք կայքը և տեսեք՝ վարչապետին կից քանի խորհուրդ կա, որոնք նիստ են հրավիրել 3-4 տարի առաջ: Ինչո՞ւ եք ուզում ևս մեկ կառույց համալրի դրանց շարքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: