ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ, և քննարկվում է Հանրային խորհրդի մասին նախագիծը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նկատողություն արեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին. «Երբ այս քաղաքական ամբիոնից ելույթ եք ունենում, չպետք է ասեք՝ չեմ զբաղվել, չեմ տիրապետում: Դուք պետք է կարողանաք քաղաքական հարցերին քաղաքական գնահատական տալ, կամ էլ ձեր նախարարը պետք է գա»:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը հակված է Հանրային խորհրդում բովանդակության ուժեղացմանը, եթե գործիքակազմ կա:
Մանրամասները՝ տեսանյութում: