ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ, և քննարկվում է Հանրային խորհրդի մասին նախագիծը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խորհուրդը կազմված կլինի 45 անդամից՝ նախկին 36-ի փոխարեն:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այսօրվա Հանրային խորհուրդը զբաղված չէ իր առաքելությամբ և ավելի շատ դիտորդական առաքելություն է իրականացնում. «Հույս ունե՞նք կարծելու, որ այլևս Հանրային խորհուրդը չի լինելու պարապների միություն: Ինչ լծակ կա: Հասարակական ակտիվ միջոցառումների ժամանակ Հանրային խորհուրդը պարտիզանի լռությամբ է հանդես եկել»:
Մանրամասները՝ տեսանյութում: