ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ և քննարկում է Ներման մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ նախագահը լուծում է ներում շնորհելու հարցը. «Վարչապետը իր կուսակցական շահերից ելնելով կարող է ցանկանալ ներում շնորհել, իսկ նախագահը չի ուզում և պետք է դիմի ՍԴ: ՍԴ-ում ի՞նչն է վիճարկվելու՝ բռնաբարելը հակասում է Սահմանադրությա՞նը, թե՞ ոչ: Աննորմալ մոդել եք բերել: Փաստացի նախագահից վերցվում է որոշում կայացնելու գործառույթը: Պարոն Թովմասյան, Ձեր գրած Սահմանադրությունը հենց հիմա ոտնահարվում է»:
«Ինչի՞ց եք վախենում, որ ձեր հիմիկվա նախագահ-վարչապետից ինչ-որ բաներ կխլվե՞ն, հա՞, թե՞ նախագահը հեղաշրջում կանի»,- հայտարարեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: